ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 17:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 2 » Պայքարն ավարտված չէ /Ֆրանսիացի խորհրդարանականը վստահեցնում է, որ օրենքն ընդունվելու է /
17:36
Պայքարն ավարտված չէ /Ֆրանսիացի խորհրդարանականը վստահեցնում է, որ օրենքն ընդունվելու է /

Ֆրանսիայի բարձրագույն պալատի՝ Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի մերժումից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե կարո՞ղ է նոր օրինագիծ առաջարկվել եւ հնարավոր կլինի՞ այն ընդունել նախագահական ընտրություններից առաջ։
Եվրոպական այս պետության ղեկավարի պաշտոնի համար ընտրությունները կանցկացվեն այս տարվա ապրիլի 22—ին, երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 6—ին, իսկ սա բավական կարճ ժամանակահատված է օրինագիծ առաջարկելու համար։
«ՀՀ»—ի հետ զրույցում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Իսի Լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին նշեց, որ չի կարծում, թե հնարավոր կլինի օրինագիծն առաջարկել ընտրություններից առաջ, սակայն սա բոլորովին չի նշանակում, որ պայքարն ավարտված է։ «Պատգամավորների մի խմբով ստորագրել ենք օրինագծի առաջարկ, ըստ որի՝ պահպանվել են նախկին օրենքի հիմնական դրույթները, հատկապես Հայոց ցեղասպանության հերքումը բացառելը։ Սա մի քայլ է, որով ցույց ենք տալիս մեր համերաշխությունը մեր բարեկամ հայերի հետ»,–ասաց քաղաքական գործիչը։
Ա. Սանտինին մեջբերեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը, համոզմունք հայտնելով, որ նախագահն այս հարցում անկեղծ է եւ շահագրգիռ է այս թեմայով. «Երբ դեռ օրինագիծը չէր մերժվել, բայց մտել էր Սահմանադրական խորհուրդ, նախագահը խոսեց խորհրդարանականների ընդունելության ժամանակ եւ նշեց, որ եթե Սահմանադրական խորհուրդը մերժի Հայոց ցեղասպանության հերքումը պատժող օրենքը, արդեն հարցականի տակ կարող է դրվել նաեւ Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը»։
Ա. Սանտինին, ով նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ է, օրենքի մերժման մեջ, իհարկե, նկատում է Թուրքիայի մանիպուլյացիաների դերը։ «Սա մի քաղաքական խաղ է, եւ այստեղ, իհարկե, նշանակություն ուներ նրանց վերաբերմունքն այս հարցին։ Շատ եմ ափսոսում, որ որոշ պատգամավորներ, որոնց ընկեր էի համարում, ստորագրել են Սահմանադրական խորհրդին դիմելու փաստաթուղթը»,–ավելացրեց նա։
Ֆրանսիացի խորհրդարանականը, սակայն, վստահեցնում է, որ սա դեռ վերջը չէ. «Չնայած որ այս ամենից քաղաքական խաղի «հոտ է գալիս», պետք է, որ մեր բարեկամ հայերն իմանան, որ մենք մնալու ենք այս պայքարի մեջ, եւ նույնիսկ նախագահական ընտրություններից հետո մեր կարիքը զգացվելու է, քանի որ այս օրենքը պարտադիր ընդունվելու է»։ hhpress.am
Էլլադա ՂՈՒԿԱՍՅԱՆ
Փարիզ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 429 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024