ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 18:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 27 » Պետք է լինի դիտորդ ու պաշտպան /Կան բազմաթիվ դրական լուծումներ, պետք է լսել ու ընդունել/
10:44
Պետք է լինի դիտորդ ու պաշտպան /Կան բազմաթիվ դրական լուծումներ, պետք է լսել ու ընդունել/

Մարդու իրավունքների պաշտպանը չի լինելու ո՛չ «ոչ»—ի, ո՛չ էլ «այո»—ի ճամբարների կողմից, այլ լինելու է դիտորդ ու պաշտպան։ Այդ մասին երեկ «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։
«Ես երկու կողմերին ցույց կտամ թերություններն ու դրական կողմերը եւ մի խորհուրդ կտամ։ Քանի որ քաղաքականության մեջ մտնելն արդեն իսկ վտանգավոր է մեզ համար, հետեւաբար մենք անհանգստանում ենք ոչ թե հարձակումներից, այլ քաղաքականության մեջ մտնելուց»,–ասել է պաշտպանը։
«Ոչ»—ի ճամբարին ուղղելով խոսքը, օմբուդսմենը նշել է, որ Սահամանդրության փոփոխությունների նախագծում եվրոպացի գործընկերները մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դրական լուծումներ են տեսնում. «Պետք է կարողանալ լսել ու ընդունել դա։ Բայց եթե կա ցանկություն հասարակությանը կողմնորոշելու դեպի Սահմանադրության մերժում, փաստարկները կենտրոնացնել 2—րդ, 3—րդ, 7—րդ եւ 10—րդ գլուխներից դուրս, որովհետեւ որքան էլ այստեղ լինեն խնդիրներ, դրանք ավելի առաջադիմական են»։
Հայաստանի Սահմանադրությունը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար այն դեպքում, երբ դրանում տեղ գտած փոփոխությունները արդյունավետ կիրառվեն, քննարկման ժամանակ հայտարարել է եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն։
Նրա խոսքով, բոլորը, նաեւ օմբուդսմենն ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է պայքարեն, որպեսզի հանրաքվեից հետո Սահմանադրության դրույթները կիրառվեն պատշաճ կերպով։
Սիգելեն ասել է, որ իրենք հետեւում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ավելին, ծանոթ են Վենետիկի հանձնաժողովի հայտարարություններին։
«Նոր Սահմանադրության մեջ բազմաթիվ կարեւոր դրույթներ են ամրագրվել հօգուտ մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես, վերացվել է դատապարտյալների ընտրելու իրավունքի սահմանափակումները, ինչը դրական քայլ է։ Միայն ծանր հանցագործություն կատարած անձինք իրավունք չունեն ընտրելու։ Սակայն մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի համաձայն, ոչ թե չեն կարող ընտրել բոլոր ծանր հանցագործություն կատարած դատապարտյալները, այլ պետք է հաշվի առնել անհատական մի շարք խնդիրներ»,— նշել է եվրոպացի պաշտպանը։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների նախագծում ՀՀ ՄԻՊ—ի գործունեությանը, Սիգելեն նկատեց, որ անհրաժեշտ է Սահմանադրությամբ ամրագրել եւ ավելացնել պաշտպանի գրասենյակին տրվող ֆինանսական օժանդակությունը։
«Սա շատ կարեւոր է, որ ապահովվի օմբուդսմենի ֆինանսական անկախությունը։ Եթե փող չունես, չես կարող համապատասխան աշխատանք տանել, ուսումնասիրել։ Կարծում եմ, որ կարիք կա փոփոխելու մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, որպեսզի իրավունք տրվի զբաղվել անհատական գործերով եւ չանել միայն ընդհանուր վերլուծություններ»,—հավելել է նա։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024