ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 11:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 12 » Քաղաքական կամք՝ գումարած աջակցություն
09:02
Քաղաքական կամք՝ գումարած աջակցություն

Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ—ի հետ փոխգործակցությունը

ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատվական խորհրդի ամփոփիչ նիստը։ 
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ 2014թ. հունվարի 1—ից ուժի մեջ է մտել վիզաների դյուրացման ու Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ ռեադմիսիայի համաձայնագիրը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել մարդկանց միջեւ ուղղակի շփումների համար։ ՀՀ կառավարության որոշմամբ ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10—ից Հայաստան են այցելում առանց մուտքի արտոնագրերի։
Նա նշել է, որ խորհրդատուները աջակցություն են ցուցաբերել կարեւորագույն մի շարք փաստաթղթերի մշակման գործընթացին. «Դրանց թվում են թմրամոլության դեմ պայքարի, ՀՀ—ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ԵՄ—ի չափանիշներին համապատասխան ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների ազգային ծրագրերը, մարդու իրավունքների պաշտպանության եւ դրա ռազմավարության ծրագիրը եւ այլ ռազմավարությունների մշակումը»։
Ըստ Վ. Սարգսյանի՝ Հայաստանում ԵՄ—ի պատվիրակությունը եւ այլ կառույցներ մեծ ավանդ ունեն ՀՀ—ի դիվանագիտական դպրոցի կայացման գործում. «ԵՄ—ի պատվիրակությունը նաեւ ակտիվորեն համագործակցել է Ազգային անվտանգության խորհրդի հետ»։
Նրա խոսքով, ԵՄ—ի եւ ՀՀ—ի միջեւ 2009թ.—ից պարբերական եւ ակտիվ երկխոսություն է ընթացել մարդու իրավունքների շուրջ. «Անցած տարիների ընթացքում ՀՀ—ում իրականացվեցին լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումներ գրեթե բոլոր ուղղություններով, եւ մենք շնորհակալ ենք ԵՄ—ի խորհրդատվական խմբին այդ բարդ գործընթացում մեզ հետեւողականորեն աջակցելու համար»։
Դեռեւս շատ անելիքներ կան, եւ հենվելով այն դրական փորձի վրա, որը կուտակվել է վերջին տարիներին՝ սահուն առաջընթաց է ակնկալվում բարեփոխումները շարունակաբար իրականացնելու եւ բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։
«ԵՏՄ—ին անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ—ի հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության եւ այլ ոլորտներում»,–ասել է Վ. Սարգսյանը։
Ըստ նրա, ՀՀ—ԵՄ հարաբերությունները ընդգրկում են տարբեր ոլորտներ, պարբերաբար անցկացվում են ՀՀ—ԵՄ ինստիտուցիոնալ կառույցների հանդիպումներ, Հայաստանը ակտիվ մասնակցում է ԵՄ—ի ծրագրերին. «2014թ. ապրիլի 23—ին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատվել է եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ—ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014—2015թթ. միջոցառումների ցանկը»։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով, ներկայումս Երեւանը քննարկում է Բրյուսելի հետ հարաբերությունները կարգավորող իրավական նոր շրջանակի ձեւավորման հետ առնչվող հարցեր։ «Մեր նպատակն է պահպանել ԵՄ—ի հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը՝ ապահովելով դրանց համատեղելիությունը ինտեգրացիոն մյուս ձեւաչափերի հետ»,–հավելել է Վ. Սարգսյանը։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԱԺ—ն կարեւորում է ԵՄ—ի հետ համագործակցությունը. «Հայաստանի ԱԺ—ի եւ ԵՄ—ի միջեւ համագործակցությունը այս տարիներին ավելի է սերտացել, եւ Երեւանում անցկացվելու է Եվրանեսթի նիստը։ ԱԺ—ի բոլոր խմբակցությունները ակտիվորեն ներգրավված են այդ միջոցառումը կազմակերպելու աշխատանքներին»։
Շարմազանովը ԱԺ—ի կողմից շնորհակալություն է հայտնել ԵՄ—ի բոլոր գործընկերներին եւ նշել, որ այդ ընթացքում իրականացվել է մեծ աշխատանք, եւ միասին նրանք անցել են երկար ճանապարհ. «ԱԺ—ն կարեւում է ԵՄ—ի հետ հետագա համագործակցությունը»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան իր հերթին նկատել է. «Արդեն հինգ տարի է այս խումբը աշխատում է Հայաստանում, եւ այս տարիներին ՀՀ—ԵՄ համագործակցությունը շատ արգասավոր է եղել, չնայած ԵՄ—ի ասոցացման համաձայնագրի հետ կապված խնդիրներ են առաջացել։ ԵՄ—ն պարտավորություններ է ստանձնել շարունակել աջակցել ՀՀ—ի բարեփոխումներին»։
Նա նշել է, որ իրենք ՀՀ—ին կոչ են անում իրականացնել Եվրասիական միության անդամակցության ծրագիրը, որպեսզի կարողանան շարունակել աշխատել նոր պայմաններում. «Մեզ համար շատ կարեւոր է, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը եւ ինչպիսի բարեփոխումներ է իրականացնում։ Մեզ համար կարեւոր է տեսնել, թե ինչպես են իրականացվում այդ բարեփոխումները, այդ թվում այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել Վիլնյուսում»։
Խոսելով Հայաստանի ձեռք բերած հաջողությունների մասին՝ Հրիստեան ասել է, որ այդ հաջողություններին հնարավոր չէր հասնել, եթե չլինեին իրենց խմբի աջակցությունը եւ Հայաստանի քաղաքական կամքը. «Բարձրացվել է իրազեկության մակարդակը ռեադմիսիայի հետ կապված, բացի այդ, Հայաստանը ունի նաեւ հստակ գործողությունների ծրագիր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար»։
Նրա խոսքով, իրենք աջակցություն են ցուցաբերել նաեւ ԱԺ—ին՝ վերահսկողական գործառույթները բարձրացնելու ուղղությամբ։ Աջակցություն են ցուցաբերել Հայաստանին նաեւ օրենքները ԵՄ—ի չափանիշներին համապատասխանեցնելու համար, այդ թվում՝ հեղինակային իրավունքի օրենքի հետ կապված։
Հրիստեան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին՝ համագործակցության եւ աջակցության, ինչպես նաեւ ԵՄ—ի խորհրդատվական խմբի բոլոր անդամներին՝ կատարած աշխատանքների համար։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 399 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024