Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, եւ հաշվի առնելով զարգացման մեծ ներուժի առկայությունը, գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին եւ ծրագրերի իրականացմանը։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում՝ մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր ներդնելով։ Ծրագրի հեղինակներն առաջարկում են այն սկսել մարզերից՝ ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության շրջանակում ձեւավորելով ենթակառուցվածքների հաջորդական շղթա։ Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի ոլորտի՝ որակյալ կադրերով համալրմանը, պետություն–մասնավոր հատված համագործակցության սերտացմանը եւ գիտություն–արտադրություն կապի արդյունավետ ապահովմանը։
Կառավարության ղեկավարը ողջունել է ներկայացված գաղափարը եւ հանձնարարել առաջարկվող ծրագիրը քննարկել պատկան գերատեսչությունների հետ