ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 16:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Վատիկանը կշարունակի մնալ Հայաստանի լավ բարեկամը /ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հարավային ԿովկասումՍուրբ Աթոռի առաքելական նվիրակը/
16:00
Վատիկանը կշարունակի մնալ Հայաստանի լավ բարեկամը /ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հարավային ԿովկասումՍուրբ Աթոռի առաքելական նվիրակը/

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին։
Նախագահը շնորհավորել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ համոզվածություն հայտնել, որ արքեպիսկոպոսն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման պատվաբեր գործին, որը մեծ նվիրումով մինչեւ այժմ իրականացնում էր իր նախորդը՝ նվիրակ Կլաուդիո Գուջերոտտին։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնեական աշխարհի համախմբման գործում, այլեւ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, հանդուրժողականության, խաղաղության պահպանման հարցում։
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ 2000թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ընդգծելով, որ այդպիսով Սուրբ Աթոռն իր ներդրումն ունեցավ հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման գործում։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ ՀՀ սահմաններից դուրս հայկական հուշարձանների ու խաչքարերի պահպանման խնդրում Սուրբ Աթոռի դիրքորոշումն ու երախտագիտություն հայտնել այդ հարցում աջակցության համար։
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ բարձր մակարդակի վրա է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկխոսությունը։
Նախագահը հաճույքով է վերհիշել անցյալ տարվա դեկտեմբերին Սուրբ Աթոռում Նորին սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI—ի հետ իր ջերմ, հետաքրքիր եւ արդյունավետ հանդիպումը։
Հանրապետության ղեկավարը եւ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը երկուստեք ընդգծել են, որ երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ եւ ամուր հիմք են հանդիսանում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 492 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024