ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 26 » Ընդունել է Սեւծովյան տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների լրատվական գործակալությունների ղեկավարներին
09:57
Ընդունել է Սեւծովյան տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների լրատվական գործակալությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սեւծովյան տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով. տարածաշրջանի խոշորագույն գործակալությունների ներկայացուցիչները երեկ Երեւանում անցկացրել են իրենց հերթական՝ Մերձսեւծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7—րդ եւ ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19—րդ նիստերը։
Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաեւ հերթական նիստերը Երեւանում անցկացնելու նրանց որոշումը։ Սերժ Սարգսյանը կարեւորել է նման հանդիպումները տեղեկատվական ոլորտում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։ Ողջույնի խոսքում հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առավել կամրապնդվեն ու կխորանան նաեւ «Արմենպրես» պետական գործակալության եւ Սեւծովյան տարածաշրջանի ու ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների բարձր մակարդակի գործընկերային ու բարեկամական հարաբերությունները։ Ընդգծելով, որ աշխարհում սրընթաց զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, եւ այդ թռիչքային զարգացումը բերում է տեղեկատվության ծավալի ու հասանելիության բարձրացման, նախագահը դա համարել է մի կողմից մարտահրավեր, մյուս կողմից՝ մեծ հնարավորություն։ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նաեւ մամուլի ազատության մասին՝ նշելով, որ Հայաստանում հավատում են, որ մամուլի ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հենասյուներն են, եւ ղեկավարվելով այդ սկզբունքով՝ հնարավորություններ են ստեղծվում ազատ մամուլի լիարժեք դրսեւորման համար։ Նախագահի խոսքով, այդ ուղղությամբ Հայաստանում որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչն արձանագրում են նաեւ միջազգային հեղինակավոր կառույցները։
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ լրատվական գործակալությունների ղեկավարներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի տնտեսությանը, ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացին, Հայաստան—Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին, առանձին երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններին եւ այլն։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 337 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024