ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 01

Ուկրաինայում առաջիկայում նախագահական ընտրություններ են։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտված է։ 
Ուկրաինայի ԿԸՀ—ն փաստաթղթեր եւ 2,5 մլն գրիվեն գրավադրում է ստացել նախագահի պաշտոնին հավակնող 24 անձից։ Ընդհանուր առմամբ՝ ԿԸՀ է դիմել 38 մարդ, սակայն ոչ բոլորն են փաստաթղթերը պատշաճ ձեւակերպած եղել։ ԿԸՀ—ի մամուլի ծառայության տվյալներով՝ երկրի նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել արդեն յոթ մարդ՝ նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն եւ Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը եւ «Ինտերագրոէքսպորտ» ընկերության ղեկավար Վլադիմիր Սարանովը։ Խորհրդարանական չորս խմբակցություններ՝ «Բատկիվշչինան», ՈՒԴԱՌ—ը, «Ազատությունը» եւ Ռեգիոնների կուսակցությունը, մարտի 29—ին անցկացրել են համագումարներ, որոնց ընթացքում առաջադրվել են նախագահի թեկնածուներ։ «Բատկիվշչինան» պետության բարձրագույն պաշտոնի թեկնածու է առաջադրել կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին, «Ազատությունը»՝ իր ղեկավար Օլեգ Տյագնիբոկին։ Ռեգիոնների կուսակցությունը առաջադրել է Դոբկինի թեկնածությունը։ ՈՒԴԱՌ—ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով ավելի վաղ առաջինն էր հայտարարել իր նախագահական հավակնությունների մասին, հրաժարվել է նախկին պլաններից՝ որոշելով պաշտպանել խորհրդարանի պատգամա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 452 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սառը ցիկլոնի պատճառով շաբաթ օրը Հայաստանում գրանցվեց ջերմաստիճանի աննախադեպ նվազում, եւ սկսվեցին առատ տեղումներ։ Մարտի 29—ին ուժեղ կարկուտ, ապա՝ անձրեւ գրանցվեց մայրաքաղաքում, իսկ մարտի 30—ի գիշերը սկսեց առատ ձյուն տեղալ։ Եղանակային այս բարդ իրավիճակը, մասնագետների մեկնաբանությամբ, սկիզբ էր առել դեռ մարտի 26—ին, երբ Բարենցի ծովի շրջանում ձեւավորված արկտիկական ճակատը մարտի 30—ին ներթափանցել էր Փոքր Ասիա եւ Կովկաս, ապա՝ Հայաստանի տարածք։ Մարտի 29—ին արդեն դիտվեց քամու ուժգնացում մինչեւ 20—30 մ/վրկ, ինտենսիվ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ մարտի 30—ի գիշերվա երկրորդ կեսին դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10—15 աստիճանով, եւ հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն։ Արդյունքում՝ տեղումների քանակը մարտի 29–30—ն ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ մարզերում գերազանցեցին ամսական նորման։
Ստեղծված իրավիճակը ստիպեց անմիջապես արձագանքել մայրաքաղաքի եւ հանրապետության կառավարման մարմիններին։ Հայտարարվեց, որ մարտի 31—ին պետական կրթական հաստատություններում՝ բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներն ու դասերը հետաձգվել են։
Բնականաբար, եղանակային անբարենպաստ պայմանները առաջին հերթին վնաս են հասցնում գյուղատնտեսության ոլորտին, հատկապես եթե հաշվի առնենք, որ մի շարք տարածաշրջաններում արդեն մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրք—սիրիական սահմանի վրա գտնվող հայաբնակ Քեսաբի վրա հարձակումը աշխարհասփյուռ հայությանն անտարբեր չթողեց, քանի որ կենսաբանական հիշողության մեջ դեռեւս պահպանվում են ցեղասպանության ոճիրները, եւ նոր «1915 թվականի» կրկնության սպառնալիք կա։ Դրանից խուսափելու համար հարկավոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Քեսաբի խնդրի վրա եւ բնակավայրի պահպանման հարցում հասնել արդյունքների։
Հայաստանում Քեսաբի խնդրի առնչությամբ կատարվում է աշխատանք թե՛ պետական, թե՛ հասարակական հատվածի մակարդակներով։ Օրերս հայ պատգամավորների խումբը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հովանավորությամբ Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով մեկնել էր Սիրիա։ Մարտի 29—ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է խմբի անդամներ Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թեւան Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ։ ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրել են Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները։ Նրանք տեղեկացրել են, որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել են հայ համայնքի, հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ միջազգային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 546 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում անցկացված՝ «Հայաստան—Մաքսային միություն. հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով Հայաստանի հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովին ներկա էին տնտեսական փորձագետներ, հյուրեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիալ մարմնից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։
Երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի ուղերձում, որ ընթերցեց նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, մասնավորապես նշված էր, որ ՄՄ—ին անդամակցության ճանապարհին պարտավորությունների ավելի քան 70%—ը կատարված է. «Ակնհայտ է, որ ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ եւ փոխըմբռնման բարձր մակարդակով։ Համաժողովը տեղի է ունենում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի կարեւոր փուլում։ Այսօր առկա է անդամակցության ճանապարհային քարտեզ, որից բխող քայլերն իրականացման ընթացքում են։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին, եւ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են»։ 
Ուղերձում կարեւորված էր այն, որ հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ ամերիկյան հեղինակավոր «The Independent» թերթի թղթակիցը զրուցել է անցած դարի առաջին ցեղասպանության վերջին ականատեսներից մեկի՝ 100—ամյա Եվնիգ Սալիբյանի հետ։ «Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստերը հստակ եւ իրական են, ինչպես ավելի ուշ տեղի ունեցած հրեական հոլոքոստինը։ Բայց ցեղասպանությունը դատապարտված է նորից կրկնվելու, քանզի թուրքական պետությունը շարունակում է հերքել այն՝ պնդելով, որ Օսմանյան կառավարությունը չի իրականացրել մոտ մեկ հարյուր տարի առաջ միլիոնավոր հայ քրիստոնյաների ոչնչացման պատճառ դարձած ցեղասպանությունը։ Իրենց ոճրագործություններն իրականացնելու համար թուրքերն օգտագործել են գնացքներ եւ գազային կամերաներ. դաս, որն ապագայում յուրացրեցին գերմանացիները… Ամեն օր չէ, որ մեզ հնարավորություն է ընձեռվում հանդիպել մարդկության պատմության անմիջական դիտորդի։ Ցավոք, շուտով այլեւս չեն լինի Եվնիգներ, որ պատմեն մեզ իրենց պատմությունը»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ, գրում է թերթը։
Հարյուր տարին բոլորած Եվնիգ Սալիբյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 14—ին, միջին խավի հայ վաճառական Աբոշ Աբոշյանի ընտանիքում։ Այժմ նա բնակվում է Կալիֆորնիայում, որին բնորոշ տաք զեփյուռը եւ արմավենիները խորթ են իր ծննդավայր Այնթապ քաղաքին։ Չնայած տարիքին՝ Եվնիգ մայրիկը սուր հիշողություն ունի, եւ նրա հիշողության մեջ վառ կերպով մտապահվել են Հայոց ցեղասպանության արհավիրքները, թեեւ այդ ժամանակ նա ընդ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024