Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 11
Իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի եւ կուսակցության տարբեր շերտերի հետ քննարկումներից հետո հանրապետության նախագահը երեկ ՀՀ կառավարության ձեւավորմանը նախորդող ընթացակարգային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ներկա են եղել նաեւ խորհրդարանում ներկայացված այն քաղաքական ուժերի ղեկավարները, որոնց ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ նախագահի հետ հանդիպմանը։
Հայ հեղափոխական դաշնակցությունից ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հանրապետության նախագահի հետ խորհրդակցությանը մասնակցել են ԲՀԿ ղեկավար, միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանը եւ Վարդան Օսկանյանը։
«Օրինաց երկիր» կուսակցությունից հանդիպմանը մասնակցել են քաղաքական այդ ուժի նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը երեկ գործադիրի նիստում ներկայացրեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» եւ «ՀՀ—ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նախագծերի փաթեթները, որոնք հավանության արժանացան եւ սահմանված կարգով կուղարկվեն ԱԺ։
Առաջին օրենքում փոփոխություններից մեկն այն է, որ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները կպլանավորվեն եւ կիրականացվեն ՀՀ միջազգային պայմանագրերով, այդ թվում նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով (ԱԷՄԳ—ի հետ կապված հարցը հատկապես հիմա շատ է կարեւորվում ՀԱԷԿ—ի գործող միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համապատկերում, բայց այս թեմային «ՀՀ»—ն առանձին է անդրադառնում)։
Մյուս՝ «ՀՀ—ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններից մեկը վերաբերում է այն բանին, որ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ստուգումները պլանավորում եւ իրականացնում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով։
Փոփոխությունների հիմնավորումը բանախոսը հետեւյալ ձեւով պարզաբանեց։ Համաձայն «Խաղաղ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի նախագիծը ներկայացնելուց հետո հանդիպեցին լրագրողների հետ։
Սահմանադարական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովն ունեցել է 18 նիստ, քննարկումներ է կազմակերպել Վենետիկի հանձնաժողովի կողմից կազմված փորձագիտական խմբի հետ։ Փաստաթուղթը մշակելիս հանձնաժողովը որդեգրել է հետեւյալ կարգը՝ նախ փորձել համակողմանի գնահատել սահմանադրական զարգացումների ընթացքը մեր երկրում եւ վեր հանել հիմնախնդիրները։ Հանձնաժողովը նաեւ իր առջեւ խնդիր է դրել հստակեցնելու բարեփոխումների հիմքում ընկած սկզբունքները, թե ինչի հիման վրա պետք է բարեփոխումներն իրականացվեն։
«Հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարեւոր է կարողանալ իրատեսական գնահատականներ տալ, թե սահմանադրաիրավական ինչ իրավիճակ է ստեղծվել մեզանում, եւ նաեւ միջազգային զարգացումներն ինչ են թելադրում»,–ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր շատ հիմնախնդիրներ պայմանավորված են սահմանադրական ոչ լիարժեք լուծումներով։ Հանձնաժողովը այս հարցը բացարձակապես անկաշկանդ ձեւով փորձել է քննարկել՝ վեր հանելով խնդիրները։ Փորձ է արվել ներկայացնել ամենաառանցքային խնդիրները։ Այդ խնդիրները բաժանվել են մի քանի խմբերի. «Սկզբում մամուլին ներկայացվեց 14 խնդիր, այնուհետեւ քննարկման ժ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակիցներին է ներկայացրել ՀՀ վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքները։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ապրիլի 14—ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ, որի արդյունքներով էլ կհայտարարվի նոր վարչապետի անունը»,–ասել է Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը նշել է, որ կոռեկտ չի համարում ասել, թե ով կլինի վարչապետը կամ ում անուններն են քննարկվում, քանի դեռ չկա կուսակցության պաշտոնական տեսակետը։
|
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է հանրապետության նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է եւ տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հայեցակարգի հիմնական դրույթները եւ դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները։
Նկատի ունենալով, որ հայեցակարգի նախագիծը նախնական է եւ պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձեւավորել միասնական եւ վերջնական դիրքորոշումներ։ Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային եւ ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաեւ պետության կառավարման ձեւին եւ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին եւ անդամներին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար եւ իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|