ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 25

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Արեւելյան գործընկերության 5—րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով (ելույթը տե՛ս 2)։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Պրահայում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ—վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին եւ զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները։ Հայաստանի եւ Վրաստանի նախագահները կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջեւ բոլոր ուղղություններով համագործակցությունը հետեւողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են եւ զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ—վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը, լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջեւ կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի եւ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամբողջ աշխարհով սփռված հայերը Հայաստանի կողքին են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Նրանք իրենց գրառումներով կամ ներկայացնում են ցեղասպանության մասին իրենց ընտանիքների հիշողությունները, կամ պահանջում են ընդունել ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ այդ ճանապարհին դեռեւս շատ բան չի արվել։ 
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է «Նրանք ընկան» տեսահոլովակը։ «Այսօր՝ ապրիլի 24—ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 99—րդ տարելիցը։ Այս ստեղծագործությունը գրվել է 1975 թվականին Ազնավուրի եւ Գեորգ Գարվարենցի կողմից՝ 60—րդ տարելիցի կապակցությամբ։ Մինչեւ օրս ոչ մի արդարություն, ոչ մի ճանաչում եւ ոչ մի քավություն»,–նշված է Ազնավուրի էջում։
Երգչուհի Շերն իր թվիթերյան միկրոբլոգում նշել է. «Ցեղասպանությունը ճշմարտություն է, թեեւ թուրքերն այն ժխտում են։ Բայց դա պատահել է։ Ինչպես մենք սպանեցինք բնիկ ամերիկացիներին, այնպես էլ թուրքերը սպանեցին հայերին»։
Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը թվիթերի իր էջում երկու գրառում է կատարել։ 
Նախ անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը. «Կարծես թե առաջին անգամ է, երբ թուրք քաղաքական գործիչը՝ վարչապետի պաշտոնում, ցավակցում է 1915 թվականի ցեղասպանության զոհերին։ Ուղղակի քա՞յլ»։ Այնուհետեւ Քեոսայանը նշել է. «Այսօր 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Իմ նախնիները փախչում էին Կարսի կոտորածն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ նախօրեին արած հայտարարությունը լայն արձագանք է գտել թե պաշտոնական, թե քաղաքագիտական շրջանակներում։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանել է «Արմենպրեսի» թղթակցի հարցին։
—Պարո՛ն Սարգսյան, ապրիլի 24—ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի հայտարարություն արեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանում շարադրված մոտեցումները։
—Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման եւ քողարկման հերթական՝ թերեւս ավելի կատարելագործված դրսեւորում է։
Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը՝ զոհին եւ դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետեւանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձեւավորման կոչը։
Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը եւ աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները։ Քրիստոնեության մեջ դա կոչվում է ապաշխարանք։ 
Վստահ եմ՝ դրա համարժեքը կա նաեւ այլ կրոններում։ Ինչպես նշել է նախագահ Սարգսյանն իր ուղերձում. «Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը»։ Ընդ որում, դ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքը լի էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման վստահությամբ լի մարդկանցով։ Նրանց շարքում նաեւ պատգամավորներ եւ նախարարներ էին։ Նրանք համոզված են, որ շուտով թուրքական վերնախավը ստիպված կլինի հրաժարվել մերժողական դիրքից եւ ընդունել այն փաստը, որ իրենց նախնիները նախաձեռնել են նախորդ դարի մեծագույն ոճիրը։ «Ջուրը քար է ծակում». Հայաստան պետության եւ սփյուռքի միասնական ջանքերը ցեղասպանության ճանաչման հարցում անհետեւանք չեն կարող մնալ։
«Հայոց ցեղասպանության դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգային անկյունաքարերից մեկն է»,–Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը։ «Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ առաջադեմ հասարակության խնդիրն է դատապարտել ցեղասպանությունը»,–ասաց նա։
Շարմազանովի խոսքով, ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ Թուրքիայի իշխանությունները շարունակում են կեղծել պատմությունը եւ դեռեւս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ. «Համոզված եմ, որ ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդառաջ մենք բոլորս՝ ընդդիմություն, թե իշխանություն, ռամիկ, թե ռանչպար, սփյուռքահայ, թե Հայաստանի բնակիչ, պետք է բոլորը միավորվեն եւ պայքարեն այս մեծ ոճրի դեմ»։
«Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ գերտերությունները Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների շահը չդարձնեն քաղաքական խաղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը գտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցությունները ցեղասպանության ենթարկվածների թռներին համարժեք չեն ոչ ճանաչմանը եւ ոչ էլ ներողություն խնդրելուն։
«Ֆրանս պրես» գործակալությամբ հրապարակած բաց նամակում Ազնավուրը ենթադրում է, որ Էրդողանի այդ հայտարարությունն առաջին քայլն է երկխոսությանն ընդառաջ, որը հայ ժողովրդին մերժում էին 100 տարի շարունակ։ «Մարդկանց միջեւ հարաբերությունները պետք է կառավարի մարդասիրությունը։ Բանականությունը հուշում է, որ ցավակցության այդ արտահայտությունն ունի այլ շարժառիթ՝ բացի երկխոսությունից, որն այնքան կարեւոր է պատմական ճշմարտությունը վերականգնելու առումով»,–ասված է նամակում։ 
Միաժամանակ, աշխարհահռչակ շանսոնյեն նշել է, որ Էրդողանը շարունակում է հրաժարվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից, իսկ նրա օգտագործած «ցավակցություն» բառը պետք է դիտել որպես քաղաքական գործչի անձնական ցանկություն՝ ներկայացնել ցուցադրական բաց դիրքորոշում։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24—ին թուրքական գերության մեջ հայտնված Արարատը մռայլ ու տրտում է լինում՝ ասես հիշելով ու սգալով իր կորուստները։ Երեկ ողջ օրը արեւի շողերի մեջ յուրատեսակ փայլով էր փայլում, կարծես ասելով, որ հերիք է սգալ, պետք է հզորանալ, շտկել մեջքը եւ հայի սերունդների արդար պահանջատիրությունը հասցնել իր հանգրվանին։
Ապրիլի 24—ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն ցեղասպանությունից փրկված հայության ժառանգների, այլեւ աշխարհի տարբեր վայրերից ժամանած համարձակ ու մարդասիրական հայացքների տեր մարդկանց համախմբման վայրն է դառնում։ Գալիս են իրենց խոնարհումը բերելու 1915թ. օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ բողոքը բարձրացնելու ցեղասպան պետության դեմ, որի պաշտոնական մարմինները առ այսօր ժխտում են պատմական անառարկելի իրողություն—ոճրագործությունը։
Երեկ Հայոց ցեղասպանության 99—րդ տարելիցի կապակցությամբ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաեւ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրեց հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Նախագահին ուղեկցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024