ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 07

Գալիք տարվանից մեր երկրում իր լիարժեք գործունեությունը կծավալի «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտին», որն իր գույքային համալիր տարածքը կզբաղեցնի Կաշեգործների 7 հասցեում։ Այս մասին պայմանագիր է կնքվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ միջեւ։ Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը եւ ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը ստորագրեցին պայմանագիրը ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ։ Պայմանագրով նախատեսվում է, որ տվյալ տարածքում կազմակերպվելու է նոր ազատ տնտեսական գոտի, ստեղծվելու են համապատասխան ենթակառուցվածքներ, մատուցվելու են ծառայություններ, սահմանվելու են դրանց սակագները, իրականացվելու են ներդրումներ եւ այլն։ Պայմանագրի կնքումից հետո նախարարի պաշտոնակատարն ու ԱՏԳ–ի ներկայացուցիչը լրագրողներին հաղորդեցին մանրամասներ գործունեության կազմակերպման վերաբերյալ։ Նշենք, որ ԱՏԳ–ում գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում։ ԱՏԳ—ի գործունեության ժամկետը նախատեսված է 10 տարի։ Առաջիկա երկու տարիների ընթացքում կազմակերպիչներն ակնկալում են ԱՏԳ —ում ներգրավել 120 ընկերություն, որոնք, ըստ կանխատեսումների, կստեղծեն հավելյալ շուրջ 1500 նոր աշխատատեղեր։
Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում ներդրողները հնարավորություն են ունենալու շահավետ պայմաններով գործունեություն ծավալելու։ Նախարարի պաշտոնակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 589 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի հրաժարականն անսպասելի էր շատերի համար։ Ուստի պատճառների վերաբերյալ տեսակետները տարբեր են։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ հրաժարականը բարեկիրթ քաղաքական ձեւ է, քանի որ Տիգրան Սարգսյանն արդեն վեց տարի աշխատել էր։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը կրկնել է, որ վարչապետի որոշումը անձնական է եղել, որը հարգվել է իրենց կողմից. «Միշտ պետք է մտածենք, որ ցանկացած պետության մեջ ամենախոցելի պաշտոնը վարչապետի պաշտոնն է, եւ կարծում եմ՝ այս վեց տարիների ընթացքում աշխատանքի տեսանկյունից ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, եւ բավականին խնդիրներ հաղթահարվել են, իսկ մնացածն իր որոշման հետեւանքն է»։
Գալուստ Սահակյանի խոսքով, հնարավոր է, որ վարչապետը ՀՀԿ—ից չլինի. «Իհարկե կարծում եմ, որ ավելի տրամաբանական կլինի, որ նոր վարչապետը մեր կոալիցիայից լինի, բայց ըստ մեր մշտական գործելակերպի՝ մտածել ենք, որ ոչ թե պարտադիր ՀՀԿ—ական լինի, այլ էն խնդիրը, որը հետագայում պիտի իրականացվի, ավելի շատ խնդրի ռազմավարությունն իրականացնողի խնդիր ենք լուծում, այսինքն՝ ինքնանպատակ չենք առաջնորդվել»։
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ ապրիլի 28–ի հանրահավաքի վախն է ստիպել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ։
Ըստ ԲՀԿ—ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի էլ վարչապետի հրաժարականը խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների գործունեության շնորհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է կենտրոնական բանկ։ Հանրապետության նախագահը շրջել է գլխավոր դրամատան մի քանի ստորաբաժանումներում, մասնավորապես՝ վերստուգիչ խմբում, կանխիկ դրամով գործառնությունների ու ֆինանսական վարչություններում։ Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը նախագահին ներկայացրել է կառույցի ներքին աուդիտի իրականացման մոտեցումները, այդ թվում՝ աշխատանքների ավտոմատացման համար օգտագործվող տեխնոլոգիական լուծումները։
Կանխիկ գործառնությունների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է կանխիկ դրամի ավտոմատ վերահաշվարկի գործընթացին, որն իրականացվում է թղթադրամները մշակող ժամանակակից եւ արագագործ սարքավորումներով։ Կենտրոնական բանկում օգտագործվող սարքավորումների շնորհիվ թղթադրամների մշակման ամբողջ գործընթացում մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի, եւ ավտոմատացման հետեւանքով էապես կրճատվել են գործառնական ռիսկերը։ Օգտագործվող համակարգերը ավտոմատ հաշվում ու առանձնացնում են կեղծ եւ անվճարունակ թղթադրամները, իսկ պիտանի թղթադրամները՝ փաթեթավորում։ Սարքը հնամաշ թղթադրամները տեղում մանրատելով ոչնչացնում է։
Ֆինանսական վարչությունում նախագահին ներկայացվել են միջազգային ֆինանսական շուկաներում ներկա իրավիճակը, ՀՀ միջազգային պահուստների կառավարման հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ քննարկվել է ֆինանսական շուկաներում ՀՀ կողմից տեղաբաշխված եվրոպարտատոմսի դինամիկան եւ ներդրողների վարքագիծը։
Շրջայցից հետո նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական բանկի ղեկավար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024