ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 26

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015թ. ապրիլի 24—ին ներկա կլինի Երեւանում ցեղասպանության 100—րդ տարելիցի առթիվ անցկացվող միջոցառումներին։ Այս մասին նա հայտարարել է 2014թ. ապրիլի 24—ին՝ Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված միջոցառմանը։
«Այդ ողբերգությունն ունի անվանում, միակ անվանումը ցեղասպանությունն է։ Այլ անվանում չկա»,–Փարիզի Երեւանի այգում հավաքված հազարավոր մարդկանց ծափողջյունների ներքո հայտարարել է նախագահը։
Ֆրանսուա Օլանդը 2015թ. ապրիլի 24—ին իր ներկա գտնվելու ցանկությունը բացատրել է «հիշատակի պարտքը կատարելով եւ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատելու նպատակով»։
Իսկ Էրդողանի հայտարարության վերաբերյալ  Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի դիրքորոշման հարցում առաջընթաց է նկատել, որը, սակայն, անբավարար է համարել։ «Դա այն էր, ինչ պետք էր լսել, բայց դեռ բավարար չէ»,–ասել է նա։ Ֆրանսիական «Le Nouvel Observateur» ամսագիրը գրում է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ուղղությամբ։ 
Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որը ցավակցություն էր հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին, առաջին քայլն է։ Այս մասին հայտարարել է Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոն՝ Փարիզի քաղաքապետարանում ապրիլի 24—ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 16—ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշում էր կայացրել իշխող կոալիցիայից դուրս  գալու առնչությամբ։ Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարեց ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը. «Անցած վեց տարիները եղել են համատեղ աշխատանքի տարիներ, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին այդ աշխատանքի համար։ Այս վեց տարիները ԱԱԽ—ում առանձնացան նաեւ նրանով, որ կարճաժամկետ ծրագրերից երկարաժամկետ ծրագրերի անցանք»։
Բնականաբար լրագրողներին հետաքրքրում էին այս որոշման պատճառները։
Արթուր Բաղդասարյանը նման որոշումը բացատրեց հինգ հիմնական հանգամանքով՝ ՀՀ նախագահի հայտարարություն, սահմանադրական բարեփոխումներ, վիճահարույց «կուտակայինը», կառավարության հրաժարական եւ նոր կառավարության ձեւավորում։ Նաեւ նշեց, որ, չնայած կոալիցիոն համագործակցությանը, ՕԵԿ—ին չհաջողվեց լինել այդ ձեւաչափում որոշիչի կարգավիճակում, իսկ այն ամենի համար, որը կարողացել են անել անցած տարիներին, շնորհակալություն հայտնեց նախկին կոալիցիոն գործընկերոջը։
«Որպես 17 տարվա կուսակցության ղեկավար ինձ վերապահում եմ այդ իրավունքը հայտարարելու, որ այս հինգ գործոնները նոր իրավիճակ բերեցին քաղաքական դաշտ, եւ այդ կապակցությամբ որոշում կայացրեցինք այլեւս մաս չկազմել քաղաքական կոալիցիային։ Մեր երկրի առջեւ ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք էլ ինչպես բարձր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Չեխիայում մասնակցել է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ 
Նախագահը նույն օրը Պրահայում ներկա է գտնվել Սուրբ Յինդրիխի եւ Կունհուտի եկեղեցու պուրակում հայ—չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են չեխ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Չեխիայի խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի եւ չեխ հասարակայնության ներկայացուցիչներ։ Օծման արարողությունից հետո հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել խաչքարին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Ավարտելով երկօրյա աշխատանքային այցը Չեխիայի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024