ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 17

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Հայ ազգային կոնգրես կուսակցության տարածած հայտարարության վերաբերյալ «tert.am»—ի հարցին։
–Պարո՛ն վարչապետ, ՀԱԿ—ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, ձեր արձագանքն ենք խնդրում այդ հայտարարությանը։
–Գիտե՞ք, Ազգային ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ—ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել։ Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի եւ մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային ժողովում։ Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավելին համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ։
Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը։ Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը։ Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, եւ որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են։ Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից եւ Ամերիկայի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում զուգահեռաբար շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ օրինագծից հետո Թուրքիայում իսկական հիստերիա է սկսվել։ 
Կառավարող օղակներն «իրար են խառնվել»։ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը փորձում է կանգնեցնել գործընթացը։ Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ բանաձեւը հանձնաժողովից այն կողմ չի անցնելու՝ Սենատի օրակարգ չի մտնելու։ Այդ վստահությունը, իր խոսքերով, նրան ներշնչել է ԱՄՆ—ի պետքարտուղար Ջոն Քերրին։
«Սենատի կամ ներկայացուցիչների պալատի կողմից օրակարգ մտնելու կամ որեւէ հայտարարության դեպքում մենք նախկինում ցույց տված մեր արձագանքը ցույց կտանք։ Թուրքիան լուռ չի մնա։ Սակայն նման հավանականություն չենք կանխատեսում։ Մեր դիրքորոշումն ու արձագանքը հստակ է։ Թուրքիան նման քաղաքական շահարկումներ թույլ չի տա։ Մենք հետեւում ենք իրադարձություններին»,–ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ այս փուլում այդ բանաձեւն Անկարա—Վաշինգտոն հարաբերությունների վրա չի ազդի։
Եթե Միացյալ Նահանգները այդ հարցում հաշվի չառնի Թուրքիայի շահերը, ապա երկու երկրների միջեւ հարաբերությունները կարող են վատթարանալ, ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդի անդամ Մազխար Բաղլին։
Թուրքական լրատվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հասկանալի է, որ մեր գործող ԱԷԿ—ի շահագործման ժամկետը երկարացնելը ներդրումներ է պահանջում։ Ինչքա՞ն գումար կպահանջվի դրա համար։ Հարցին ի պատասխան՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից պարզաբանում են, որ նախ պետք է անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական գնահատականը տրվի։ Իսկ այդ նախնական գնահատականն էլ կլինի այն բանից հետո, երբ տրված կլինի շահագործման ժամկետի երկարացման տնտեսական արդյունավետության գնահատականը։ Նկատի ունենանք, որ տնտեսական արդյունավետության գնահատականն էլ պետք է տրվի շահագործման լրացուցիչ ժամկետների երկու սցենարների համար՝ 10 եւ 15 տարի տեւողությամբ։
Սրանից զատ, շահագործման ժամկետի երկարացման ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվեն համալիր հետազոտման արդյունքների հիման վրա աշխատանքների ծավալի հնարավոր աճը (մինչեւ 20%), ինչպես նաեւ գների սպասվող փոփոխությունները (տարեկան +10%)։ Ֆինանսական ծախսի գնահատականը պետք է արտացոլի նաեւ պարապուրդների ժամանակահատվածում ՀԱԷԿ—ի ընթացիկ օպերատիվ գործառման համար կատարվող շահագործական ծախսերը, այդ ժամանակահատվածներում անձնակազմի պահպանման (աշխատավարձի վճարում) եւ նրա որակավորման պահպանման ծախսերը։ Շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի ընթացքում եռամսյակային տեխնիկական աուդիտ կարվի՝ հայկական ԱԷԿ—ի կամ ներգրավված վարկային միջոցների հաշվին։ Իսկ երկրորդ փուլում էներգաբլոկի անվտանգությունը խորացված կգնահատվի՝ ժամկետի երկարացումը նախապատրաստելու համար։ Այս ամենին հավելյալ՝ ՀԱԷԿ&mda ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024