Կառավարությունը երեկվա նիստում համաձայնություն տվեց Հայաստանի եւ Իսրայելի կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկին։
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը համոզված է, որ համաձայնագիրն արդիական իրավական հիմք կդառնա միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտում վերջին 10 տարիների ընթացքում զարգացումների եւ գործելակերպերի կիրառման համար՝ երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների պատշաճ կարգավորման գործընթացում։ «Օդային հաղորդակցությունների հետագա զարգացումը կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական ու մշակութային կապերի լրացուցիչ խթանմանը»,—ասաց նա։
Համաձայնագրով կարգավորվում են այդ փոխադրումների համար ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները, սակագների ձեւավորման եւ մաքսատուրքերի վերաբերյալ դրույթները, կիրառվող օրենքները, կոդերի համատեղ օգտագործման իրավասությունները, չվացուցակների հաստատման ընթացակարգը, տարաձայնությունների լուծման եւ ուժի մեջ մտնելու կարգը։
Փաստաթղթի համաձայն, կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին), միջազգային օդային հաղորդակցությունները շահագործելիս, պետք է տրամադրվեն հետեւյալ իրավունքները՝ ա) մյուս կողմի պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչքի իրավունք, բ) ոչ առեւտրային նպատակներով մյուս կողմի պետության տար
...
Կարդալ շարունակությունը »