ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 14

Մեկ անգամ չէ, որ շեշտել ենք, թե միջուկային էներգետիկայի զարգացումը մեզ համար ոչ միայն էներգետիկ անկախության, այլեւ՝ անվտանգության խնդիր է։ Հայկական ատոմակայանի հետ կապված կրքերը պարբերաբար թեժանում են, հետո՝ հանդարտվում, բայց, անկեղծ լինելու համար ասեմ, որ հայկական կողմը միշտ հաստատակամ է եղել միջուկային էներգետիկա ունենալու հարցում։ Ժամանակ առ ժամանակ աշխարհը մեզ խորհուրդ է տալիս, երբեմն՝ նաեւ ստիպում հրաժարվել մեր 1 ատոմակայանից, ըստ այդմ՝ ոլորտային հզոր դպրոցից՝ փոխարենը Թուրքիային թույլ տալով միանգամից 3 ատոմակայան ունենալ՝ առանց դպրոց ունենալու։ Կամ՝ խորհուրդ է տալիս միջուկային էներգետիկայի փոխարեն զարկ տալ վերականգնվող էներգետիկային՝ «մոռանալով», որ աշխարհագրական դիրքով, քաղաքական ու տնտեսական բազմաթիվ գործոններով պայմանավորված, մեզ ԱԷԿ—ին հավասար միայն համարժեք հզորութուն է պետք՝ մեկ այլ ԱԷԿ։ Մեզ նաեւ առաջարկվեց փակել գործող ԱԷԿ—ը, հետո կառուցել նորը։ Ինչեւէ, տարիներ տեւող այս պատմություններից հայկական կողմը պատվով դուրս եկավ. մեր մասնագետները կարողացան փաստարկներով բոլորին համոզիչ մի հայտարարի բերել։ Այլ կերպ՝ մեզ անհրաժեշտ է նոր միջուկային էներգաբլոկ, բայց քանի դեռ չունենք այն, կերկարացնենք գործողի շահագործման ժամկետը՝ զուգահեռ մեջբերելով այդօրինակ հաջող փորձեր։
Առանց ավելորդ համեստության նշենք, որ այս ամբողջ գործընթացներին «ՀՀ»—ն մաս է կազմել՝ ներկայացնելով տարբեր իրավիճակները՝ առանց քաղաքական շահարկումների ու քնարական զեղումների։ Ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկարաժամկետ հեռանկարում պետական միջոցները կգերակշռեն

Մեր երկրի համայնքների զարգացման կարեւորությունից խոսելով՝ հարց էինք բարձրացրել, գուցեեւ առաջին հայացքից ոչ այդքան կարեւոր, բայց իրականում շատ կարեւոր ու հրատապ մի հարց՝ ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան ենթադրո՞ւմ է պետական մասնաբաժնի ավելացում (խոսքը սոցներդրումների հիմնադրամի ներգրավելիք միջոցների մասին է)։
Տարածքային զարգացման մասին խոսելիս հարկ է մի բան հստակեցնել, խոսքը ոչ թե այն մասին է, որ մեր համայնքները, պատկերավոր ասած, Երեւանին նմանվեն, այլ՝ որ համաչափ զարգանան։ Այլ կերպ, ամեն ինչ ու ամեն բան միայն մայրաքաղաքում չկենտրոնանա։ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նկատում է, որ մեր երկրում սոցիալ—տնտեսական զարգացումներին բնորոշ են տարածքային նշանակալի անհամաչափություններ։ «Շուկայական տնտեսությանն անցման փուլում, սկսած 2000—ականներից, այդ անհամաչափություններն էլ ավելի են խորացել եւ շարունակում են անընդմեջ խորանալ՝ հասնելով մտահոգիչ մակարդակի։ Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երեւանում եւ որոշակի, խիստ սահմանափակ թվով մարզերում (հիմնականում՝ Սյունիք, Կոտայք)՝ որպես արդյունք առաջացնելով երկրի տարածքներում բնակչության աղքատության ու մարդկային զարգացման բնութագրիչների խիստ արտահայտված տարբերություններ»։ Հայաստանում աղքատությունն առավել տարածված է փոքր ու միջին քաղաքային բնակավայրերում։ Այդ համայնքներում 2008—2010թթ. աղքատության մակարդակն ունեցել է ամենաշեշտակի աճը։ Այս առումով Երեւանը շարունակում է գտնվել ամենաբարենպաստ վիճակում։ Այստեղ կենտրոնացած է երկրի տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ուսումնասիրում են ֆրանսիական ամենանշանավոր ձեռնարկություններից մեկի՝ «Պեռնո—Ռիկար» ընկերության հիմնադիր Պոլ Ռիկարի փորձը եւ հաջողության գաղտնիքները։ Այդ նպատակով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացվեց կլոր սեղան, որին մասնակցեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, Պոլ Ռիկարի դուստրը՝ Միշել Ռիկարը եւ թոռը՝ «Ռիկար» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսուա—Քզավիե Դիազը։
Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի դիտարկմամբ, ֆրանսիական արդյունաբերական ձեռնարկությունների պատմությունը մեծամասամբ առնչվում է հավակնոտ ծրագրերի իրականացման հետ։ Ռենոն թվարկեց Ֆրանսիայի տնտեսական պատմության մեջ առանձնացող մի քանի խորհրդանշական անուններ՝ ավտոմոբիլաշինության ոլորտի կարկառուն դեմք Անդրե Սիտրոեն, օծանելիքի հռչակավոր արտադրող Կոկո Շանել, ինչպես նաեւ պարենային ոլորտը ներկայացնող Պոլ Ռիկար։ «Պոլ Ռիկարը հնարել, մշակել եւ արտադրական վերջնական տեսքի է բերել լայն սպառման ապրանքը՝ Ռիկար պաստիս խմիչքը, որը դասվում է ֆրանսիական հանրահայտ ըմպելիքների շարքին»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Ռենոն։
Դեսպանը հայտնեց, որ Պոլ Ռիկարը միայն արդյունաբերության ոլորտով չի բավարարվել եւ իր գործունեության մեջ ներառել է սոցիալական տարբեր ասպարեզներ, ունեցել է կազմակերպչական մեծ ունակություններ։ Զբաղվել է մեկենասությամբ՝ ընդգրկուն աշխարհագրությամբ։ Ռենոյի ներկայացմամբ՝ Պոլ Ռիկարն իր մոտեցումներով հեղափոխական դրսեւորումների կողմնակից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024