ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 15

Ուկրաինայի արեւելքում վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ Ուկրաինայի դաշնայնացման պահանջով։ 
Մի քանի քաղաքներում զինված մարդիկ գրավել են վարչական շենքեր։ Կիրակի հանրահավաքներ են անցկացվել Զապորոժյեում, Լուգանսկում, Օդեսայում եւ Խարկովում։ Բախումների ժամանակ վիրավորվել է առնվազն 50 մարդ։ Դոնեցկում սկսել են կազմավորել ինքնապաշտպանության ջոկատներ՝ Մարիուպոլում, Կրամատորսկում եւ Սլավյանսկում ոստիկանության տեղական բաժինները գրաված մարդկանց օգնության համար։ Սլավյանսկում հատուկ գործողության ընթացքում կիրակի օրն առավոտյան զոհվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանման կապիտան, եւս չորս հատուկ ջոկատային վնասվածքներ են ստացել։
Սակայն Կիեւը արեւելյան շրջաններում արտակարգ դրություն չի սահմանում։ «Արտակարգ դրություն մտցնել՝ նշանակում է այդ տարածքում նախընտրական արշավի դադարեցում, եւ դա կստեղծի լեգիտիմության համար կասկածների հիմքեր»,–գրել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը։
Բողոքողներին մինչեւ ապրիլի 14—ը ժամանակ էր տրված՝ հանձնելու զենքն ու ազատելու գրաված կառավարական շենքերը։ Ժամկետի ավարտին երեկ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ներգրավմամբ լայնամասշտաբ հատուկ գործողություն սկսելու մասին։ Կիեւը մտադիր է ամբողջությամբ կարգավորել իրավիճակը սեղմ ժամկետներում։ Տուրչինովը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 13—ին ՀՀԿ գրասենյակում հրավիրվել էին ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի նիստերը՝ ՀՀ 13—րդ վարչապետի թեկնածություն առաջադրելու եւ նրան հավանություն տալու նպատակով։
ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրել է ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Այնուհետեւ կուսակցության խորհրդի նիստում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին կատարած աշխատանքի համար եւ վստահություն հայտնել, որ նոր վարչապետը կկարողանա իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը։
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ասելով, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու՝ իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է։
Նույն օրը երեկոյան, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Երեկ հանրապետության նախագահը նորանշանակ վարչապետին ներկայացրել է կառավարության անդամներին։
Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ստացել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։
Կառավարության նոր կազմը կձեւավորվի խորհրդարանական խմբակցությունների հետ քաղաքական խորհրդատվությունների ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024