ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 29

Ապրիլի 26—ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆինլանդիայի հեղինակավոր «Պաասիկիվի» արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը, որի կազմում էին Ֆինլանդիայի քաղաքական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ եւ վերլուծաբաններ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների եւ տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Նախարարը պատասխանեց նաեւ ներկաների բազմաթիվ հարցերի։
Էդ. Նալբանդյանն անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պնդմանը, թե Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանն իր չհնչեցված ելույթի եւ ապրիլի 23—ի Թուրքիայի վարչապետի հայտարարության բովանդակությունը նույնն են։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միգուցե Դավութօղլուն մոռանում է, որ 2009թ. հոկտեմբերի 10—ին Ցյուրիխում կային այլ մասնակիցներ, ովքեր կարող են հիշեցնել՝ ինչ է տեղի ունեցել իրականում։
«Հիշեցնեմ, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության բոլոր ելույթ ունեցողները պետք է նախապես տրամադրեին իրենց ել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն «Արմենպրեսի» հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի առաջիկա այցին Հայաստան՝ հույս հայտնելով, որ այցը կօգնի ավելի բարելավելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ «2014թ. այն կամրապնդվի թոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի ընկերության Հայաստանում հաստատվելով եւ «Կարֆուրի» բացվելու հեռանկարով։ Խնդիրը ֆրանս—հայկական առեւտրային հարաբերությունները ներդրումների տեսանկյունից առկա մակարդակին բարձրացնելն է։ Իրականում Ֆրանսիան ձգտում է ավելի ընդգծված ներկայության հայկական շուկայում, ցանկանալով այդուհանդերձ հայկական ավելի շատ արտադրանք ընդունել Ֆրանսիա»,–ասել է դեսպանը։ Նա վերահաստատել է նախագահ Օլանդի պատրաստակամությունը՝ խորհրդարան ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. «2012 թվականին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որն անվավեր ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից։ Հանրապետության նախագահը հայտնել է իր վճռականության մասին խորհրդարան ներկայացնելու նոր օրինագիծ, որում հաշվի առնված կլինի Սահմանադրական խորհրդի որոշումը»։
Ֆրանսիան հայ—թուրքական հարաբերությունների նորմալացման ջատագովներից է։ Ի՞նչ կարծիքի է դեսպանը հայ—թուրքական արձանագրությունների ստորագրման համար թուրքական կողմից նախապայմաններ առաջ քաշելու մասին։ «Ցյուրիխյան արձանագրությունների ստորա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Շնորհակալ ենք գերմանացիներին, որ իրենց պահեցին քաղաքակիրթ, մարդկային՝ ճանաչելով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ժողովրդի նկատմամբ կատարած իրենց մեղքը։ Մաղթում ենք հայերին, որ իրենք էլ զգան մյուս ժողովուդների փոխըմբռնումը, առաջին հերթին թուրքերի՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Հրեական համայնքն ամեն ինչ անում է, որ դա իրականանա»,–հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։
Նրա խոսքով, նման հուշարձան՝ նվիրված երկու ազգերի ողբերգություններին, ամբողջ աշխարհում չկա։ «Ամեն տարի հավաքվում ենք այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, երիտասարդներին հիշեցնելու, թե ինչպիսի ողբերգություն են ապրել հայերն ու հրեաները։ Եթե հիշողությունը կորի, մենք բոլորս կոչնչանանք։ Հարկավոր է մշտապես հիշել, հարգել անմեղ զոհերի հիշատակը»,–ասաց նա՝ հավելելով, որ հայերն Իսրայելի, հրեական սփյուռքի օրինակով պետք է պայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Հայաստանի հրեական կրոնական համայնքի առաջնորդ, րաբբի Գերշոն Մեյր Բուրշտեյնն իր կողմից մեղադրեց Իսրայելի կառավարությանը, որ մինչեւ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Պատահական չէ, որ այսօր կանգնած ենք երկու ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Հայերի ցեղասպանության ժամանակ աշխարհը խուլ էր, ոչ մի բան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ մի շարք օրինագծերի քննարկման հատուկ կարգի վերաբերյալ ԱԺ որոշումները հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 3 օրինագիծ եւ վավերացրին 1 միջազգային պայմանագիր։ Քվեարկության արդյունքում չընդունվեց չորս խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012—2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշումը։
ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակից ԱԺ պատգամավորներ են գրանցվել Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը եւ Վահրամ Մկրտչյանը։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց խմբակցության ընդդիմադիր դառնալու մասին։
ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Արարատի մարզ։ Հանրապետության նախագահը ներկա գտնվեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռեւս 2011թ. հուլիսին։ Արտադրամասը իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում։
Նոր արտադրամասին ծանոթանալու նպատակով այստեղ էին նաեւ հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այլ պաշտոնյաներ։
Հանրապետության նախագահը, ընկերության ղեկավարության եւ ՀՀ համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, շրջեց գործարանում եւ ծանոթացավ կատարված ներդրումներին, դրանց շրջանակներում իրականացված աշխատանքներին ու գործարանի արտադրական հզորություններին։ Նախագահին ներկայացրեցին, որ Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկի՝ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի հանքավայրի եւ Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը Հայաստանում ձեռնարկությունների ձեռքբերման եւ արդիականացման համար՝ ավելի քան 370 մլն ԱՄՆ դոլար։
Երեկ շահագործման հանձնված &l ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024