ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 28—ի նիստում սկսել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86—րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի քննությունը։
Օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ էր դիմել 36 պատգամավոր։ Պատասխանող կողմը ներկայացնում էին ԱԺ—ի, կառավարության եւ ԿԲ—ի ներկայացուցիչները։
Վճիռը հրապարակվեց երեկ։ Ներկա էին ՍԴ բոլոր անդամները, դիմող եւ պատասխանող կողմերի ներկայացուցիչները, շահագրգիռ այլ անձինք։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86—րդ հոդվածների Սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշումը, որի համաձայն՝ սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ, սահմանվեց ժամկետ՝ արձանագրված թերությունները վերացնելու համար։
Ի պատասխան ՍԴ որոշման՝ կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50—ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը։ Միեւնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչեւ սեպտեմբերի 30—ը։ Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարե
...
Կարդալ շարունակությունը »