ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 09

Միջազգային հարթակում շարունակում են տեղ գտնել անդրադարձներ, հրապարակումներ, հայտարարություններ հայաբնակ Քեսաբի դեպքերի վերաբերյալ։
ԵԽ ԽՎ—ն երեկ գրավոր հռչակագիր է ընդունել, որով դատապարտվում են Սիրիայի Քեսաբ քաղաքում խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված ահաբեկչական գործողությունները, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Փաստաթղթի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Փաստաթուղթը ստորագրել է վեհաժողովի 22 պատգամավոր, այն բաց է ստորագրելու համար։ Հռչակագրում նշված է, որ վեհաժողովի՝ փաստաթուղթը ստորագրած անդամները խոր մտահոգություն են հայտնում Սիրիայի հյուսիս—արեւմուտքում գտնվող հինավուրց եւ գլխավորապես հայաբնակ Քեսաբ քաղաքում ծավալված իրադարձությունների կապակցությամբ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ հարձակումներն իրագործվել են «Ալ—Կաիդային» կից գործող ահաբեկչական խմբավորումներց կողմից, որոնք Սիրիայի տարածք են ներխուժել թուրքական սահմանից։ Նաեւ նշվում է, որ գլխավորապես բնակավայրի խաղաղ բնակչության հանդեպ կիրառված վայրենությունները ստիպել են տեղացիներին լքել իրենց տները։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիներն ու նշանակալի վնաս պատճառել բնակիչների ունեցվածքին։ «Սա շարունակական հումանիտար ճգնաժամ է։ Հաշվի առնելով Սիրիայում առկա զինված հակամարտության պայմաններում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում նաեւ՝ հայերի պաշտպանությունն ապահովելու խիստ անհրաժեշտությունը, մենք խստորեն դատապարտում ենք եւ անընդունելի համարում ուժի նմանատիպ կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։
Մենք հորդորում ենք Թուրքիայի իշխանություններին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 527 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մի հետաքրքիր, արդեն թեւավոր դարձած խոսք կա, որը թվում է, թե վերաբերում է շախմատի սիրահարներին, բայց իրականում ավելի ընդգրկուն է՝ «Ցայտնոտի մեջ ընկնում է ոչ թե նա, ով շատ է մտածում, այլ նա, ով մտածում է ոչ այն ուղղությամբ»։ Եթե հետեւենք մեր որոշ քաղաքացիական գործիչների հայտարարություններին, այնպիսի տպավորություն կստացվի, թե նրանք բոլորը երկրի վիճակն արագորեն բարելավող միջոցառումների դեղատոմսերի տրցակները գրպանները դրած՝ պարզապես պահ են փնտրում, որ այդ միջոցառումներն իրականացնեն։ Ընդ որում, այդ ցանկությունն այնքան մեծ է, որ նրանք ցայտնոտի մեջ են ընկել, որովհետեւ դեղատոմսերի գործողության ժամկետներն անցնում են, իսկ դրանք իրացնել ու իրականացնել այդպես էլ չի ստացվում։
Ահա հենց այս ցայտնոտի մասին է վերոհիշյալ խոսքը, երբ այդ մարդիկ մտածում են ոչ անհրաժեշտ ուղղությամբ ու ընկնում են ցայտնոտի մեջ, արդյունքում՝ պարտվում։ Մինչդեռ իշխանությունը ժամանակի պակաս չի զգում եւ համբերատար ու հետեողականորեն ձեռնամուխ է եղել իր ծրագրերի, իր միջոցառումների իրականացմանը, որոնք կոչված են միասին կառուցելու ավելի ապահով, ավելի բարեկեցիկ Հայաստան։ «Տնտեսական վերելք, օրենքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում։ «Հայաստան» անունը առաջին հերթին պետք է զուգորդվի սրա՛նց հետ»,—անցյալ տարի երկրի նախագահի պաշտոնը վերստանձնելիս նշեց Սերժ Սարգսյանը։
Այս նպատակակետին ուղղված քայլերին, դրանց մի մասի հրատապությամբ հանդերձ, հակացուցված են շտապողականությունն ու չհիմնավորվածությունը։ Սերժ Սարգսյանն իրեն բնորոշ հանդարտությամբ ու միաժամանակ հետեւողականությամբ շարունակում է առաջնորդվել այն քաղաքականությամբ, որի մասին հայտարարել էր դեռ վեց տարի առաջ՝ առաջին անգամ երդվելով որպես Հայաստանի Հանրապետության նախագահ. «Իմ ջանքերն ուղղվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքմենստանի նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձեւաչափով բանակցությունները։ Ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցության զարգացմանը եւ խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Այնուհետեւ նախագահները ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ—թուրքմենական համատեղ հայտարարություն։ Իսկ հանդիպման արդյունքները ներկայացրել են համատեղ մամուլի ասուլիսում։
Սերժ Սարգսյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ եւ Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան։ Հայաստանի նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում եւ Սահմանադրության հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել։ Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաեւ ծառ է տնկել։
Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մամուլում եւ քաղաքագիտական շրջանակներում համառորեն շարունակում են շրջանառել վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուների անունները։
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս համբերել, քանի դեռ չկա քաղաքական մեծամասնության վերջնական որոշումը։
«Tert.am»—ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հայտնածը, որ «Հովիկ Աբրահամյանը ընդունելի է բոլորի համար» (որպես վարչապետի թեկնածու), արդյո՞ք կուսակցական ընդհանրական տեսակետ է», ասել է. «Ես կուսակցության խոսնակն եմ եւ ԱԺ փոխնախագահը ու ունեմ հստակ սկզբունք՝ մինչեւ կուսակցությունը քաղաքական հարցերի վերաբերյալ չունի վերջնական քաղաքական որոշում, ես կոռեկտ չեմ համարում որպես կուսակցության խոսնակ իմ կարծիքն արտահայտել մամուլի էջերում։ Կուսակցության նախագահը ինչ որոշում կկայացնի, կուսակցությունում կքննարկվի, եւ ես մեծամասնության որոշումը կներկայացնեմ օրենքի սահմաններում»։
Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի անունը ակտիվ կերպով շրջանառվում է վարչապետի թեկնածուների շարքում։ Ծաղկաձորում «Երիտասարդական քաղաքականության հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» համաժողովի ժամանակ լրագրողները փորձեցին ստանալ հարցի պատասխանը, թե արդյո՞ք հնարավոր է՝ Սեյրան Օհանյանը գլխավորի կառավարությունը։ Ի պատասխան նա ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է, եւ հպարտ եմ, որ որոշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024