ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 17 » ԱԷԿ—ում բաժնեմասերի հարցը քննարկվում է /Իսկ «սթրես թեսթ»—ն էլ այս տարի կանցկացվի/
18:50
ԱԷԿ—ում բաժնեմասերի հարցը քննարկվում է /Իսկ «սթրես թեսթ»—ն էլ այս տարի կանցկացվի/

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում խոսեց նախարարության գործունեության 2012թ. գերակա ուղղություններից։ Դրանք են՝
1. ՄԱԳԱՏԵ—ի «ՕՍԱՐՏ» առաքելությունը Հայաստանում նախորդ տարի իրականացվեց (Ֆուկուսիմայի դեպքերից հետո էր)։ ԵՄ—ն ընդունել էր մի որոշում, ըստ որի պետք է ուսումնասիրվի ատոմակայանների անվտանգությունը, այսինքն՝ անցկացվի սթրես—թեսթ։ Սա միջուկային էներգաբլոկների անվտանգության գնահատականն է արտակարգ իրավիճակներում։ Այս տարի այդ թեսթը կանցկացվի հայկական ԱԷԿ—ում, դրա համար 2011թ. նախապատրաստական աշխատանքներն արվել են։
2. Ինչպես գիտենք, Երեւանի նոր ՋԷԿ ունենք արդեն։ Ինչպես պետք է վարվենք հին ՋԷԿ—ի հետ։ Հասկանալի է, որ կամ պետք էր ապահավաքակցել, կամ... գտնվեց լուծումը։ «ՀՀ»—ն խոսել է այդ մասին։ Իսկ եթե հակիրճ հիշեցնենք, ապա Արցախից ածուխ է ներկրվելու մինչեւ Վարդենիս, այնուհետեւ այստեղից երկաթուղով ածուխը տեղափոխվելու է հին ՋԷԿ, որտեղ որպես ջուր—ածխային (բնապահպանապես ձեռնտու է) վառելիք գործածվելու է էլէներգիա ստանալու նպատակով։ Լուծման տեսակետից շղթան բարդ է, բայց մեր երկրի համար էներգետիկ անվտանգությանն ուղղված եւս մեկ քայլ է՝ հաշվի առնելով գազի գների շարունակական թանկացումը։ Այնպես որ, այս տարի հին կայանն էլ կգործարկվի։ Համապատկերում հարց է ծագում՝ գազի գնի փոփոխություն այս տարի սպասվու՞մ է, թե՞ ոչ։ Ըստ նախարարի, ՌԴ—ի հետ գազային պայմանագիրն այնպիսին է, որ գազի գնի փոփոխությունից 3—4 ամիս առաջ այդ մասին պետք է հայտնվի (պայմանագիրը ապրիլի 1—ից ապրիլի 1—ը գործողության ժամկետով է)։ Ցայսօր, սակայն, որեւէ խոսակցություն չկա եւ գրավոր հայտ չի ներկայացվել ռուսական կողմից։
3. Գերակա ուղղություն է հանքավայրերի շահագործմանը ներկայացվող միջազգային չափանիշներին համահունչ պահանջների մշակման անհրաժեշտությունը։
4. Ընդերքի ոլորտում հողօգտագործման ոլորտի կարգավորումն է կարեւորվում (որպեսզի գյուղնշանակության հողը ընդերքի ոլորտում չգործածվի եւ բացառվեն շեղումները)։
5. ՀՀ—ում էներգետիկ հաշվեկշռի մշակման եւ ներդրման խնդիրը միջազգային չափանիշներին համապատասխանեցումը։
Նախարարին ուղղված հարցերը վերաբերում էին նոր ԱԷԿ—ի կառուցման ընթացքին, Իրանի հետ մեր էներգետիկ ծրագրերին, «Նաիրիտ»—ի վիճակին, հանքարդյունաբերությանը։
Նախ՝ «Նաիրիտ»—ի մասով։ Նախարարի հավաստմամբ, մի շարք հեղինակավոր ընկերություններ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Նաիրիտի» նկատմամբ։ Նախարարությունը պատրաստվում է «Նաիրիտ»—ի զարգացման ծրագիրը փորձաքննության ներկայացնել անկախ, սակայն բավականաչափ ճանաչված մասնագիտացված ընկերության, որից հետո կհստակեցվեն ներդրողների եւ ներդրումների հետ կապված հարցերը։ Արդյո՞ք «Նաիրիտ»—ում կրճատումներ կլինեն հարցին Ա. Մովսիսյանը պատասխանեց, որ կրճատումները կլինեն նոր կառավարչի հաստատումից հետո։ Իսկ աշխատավարձերի մարումը կառավարությունն իրականացնում է 1.5 ամսվա պարբերականությամբ, ներկայումս կուտակվել է 5 ամսվա պարտք։
Ի՞նչ նորություն կա ԱԷԿ—ի նոր բլոկի կառուցումից։ Երբ վերջերս «Ռոսատոմ»—ի գլխավոր տնօրենը Հայաստանում էր, առաջարկեց, որ ռուսական կողմը կարող է ստանձնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման 50 տոկոս ֆինանսավորումը՝ պայմանով, որ մյուս 50 տոկոսն էլ հայկական կողմը ստանձնի։ «Մոտեցում է, որ պիտի քննարկենք,–ասաց նախարարը,–եթե լինեն արտերկրի ընկերություններ, որ ավելի լավ պայմաններ կառաջարկեն, կքննարկենք, իսկ եթե ոչ, ապա գուցե գործի դրվի հայկական կողմի 50+1 տոկոս բաժնեմաս ունենալու հարցը»։ Չե՞նք ուշացնում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը։ Այս հարցին Արմեն Մովսիսյանը միանշանակ պատասխանեց, որ՝ ոչ, որովհետեւ ԱԷԿ կառուցելը դյուրին գործ չէ, եւ նախապատրաստական շատ կարեւոր հարցեր արդեն լուծված են։ Իսկ եթե նորի կառուցումն, այնուամենայնիվ, ուշանա, ապա կարող ենք գնահատել գործող ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը։ Համենայնդեպս, այս տարի կորոշենք՝ երկարացնու՞մ ենք, թե՞ կոնսերվացնում։
Բնական պաշարների ոլորտի մասով հետաքրքրվեցինք, թե հանքերի բաց շահագործումը չի՞ վնասում զբոսաշրջության զարգացմանը։ Նախարարը պարզաբանեց, թե խնդիրը տեխնոլոգիայի մեջ է, օրինակ այսօր Վիեննայի սրտում նավթ է վերամշակվում, բայց դրանից Վիեննայի փառքը չի խամրում։ Ի՞նչ է՝ ասենք, թե մեզ հանքարդյունաբերություն պետք չէ, միայն թող զբոսաշրջությու՞ն լինի։ «Մենք հանքարդյունաբերական երկիր ենք»։ Ու քանի որ կրկին պիտի խոսվեր Թեղուտի շահագործումից ու Քաջարանի խնդրից, բանախոսը միանգամից նշեց, թե Թեղուտի մասով կա բնապահպանական փորձագիտական եզրակացություն, իսկ Քաջարանի մասով էլ քննարկումները շարունակվում են, եւ համայնքի շահերը «հաստատ չեն անտեսվի»։
Իսկ Իրանի հետ շարունակվող մեր համագործակցությունը չի՞ վնասի Հայաստանին՝ հաշվի առնելով, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակվում են։ «Ոչ, չի վնասի,–ասաց Ա. Մովսիսյանը,–քանի որ Իրանի հետ մեր էներգետիկ հարաբերություններն ուղղված են մեր երկրի անվտանգության խնդրի լուծմանը։ Ու չեմ կարծում, թե դրա համար մեզ կքննադատեն»։
Հավելենք, որ Մեղրի ՀԷԿ—ի շինարարությունը կսկսվի այս տարվա հուլիսից։ hhpress.am
Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 479 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024