ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 28 » Անվտանգություն եւ բարեփոխումներ
18:38
Անվտանգություն եւ բարեփոխումներ

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը եզրակացություն է ընդունել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի առնչությամբ։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Եվրոպական խորհրդի մամլո ծառայությունից, ԵՄ ԱԳ նախարարները ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում ծավալվող համագործակցությունը միության հետ։
«ԵՄ—ն վերահստատում է իր հիմնական շահերը տարածաշրջանում, այդ թվում անվտանգության եւ կայունության հաստատումը, ժողովրդավարական բարեփոխումները, էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային զարգացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»,–նշված է եզրակացության մեջ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Վարշավայում 2011թ—ի սեպտեմբերի 30—ին ընդունված Արեւելյան գործընկերության համատեղ հայտարարության մեջ ընդգրկված դրույթների իրականացմանը, մասնավորապես հստակ նախանշված Òավելին ավելիի դիմացե մոտեցման իրականացմանը։
Հայաստանի մասով մասնավորապես շեշտվում է ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացը։ «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի համար Հայաստանն ապահովել է բոլոր նախապայմանները եւ սպասում է 2012թ. սեպտեմբերին»,–նշված է եզրակացության մեջ։
Նշվում է նաեւ, որ Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումները առանձին ոլորտներում, ինչի համար ԵՄ—ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օժանդակությունը։ «ԵՄ—ն հատկապես ընդգծում է մայիսին կայանալիք խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունների կարեւորությունը, որոնք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին»,–շեշտում են ԵՄ ԱԳ նախարարները՝ ընդգծելով, որ համակ ուշադրությամբ հետեւելու են այդ ընտրություններին։
Նախարարները նաեւ ողջունել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը։
Միաժամանակ Ադրբեջանի մասով որպես հիմնական մտահոգության առարկա Եվրոպական խորհուրդը նշել է խոսքի եւ արտահայտման ազատությանն ուղղված արգելքները։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 521 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024