ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 25 » Ապրիլի 24. օր ոգեկոչման եւ հիշատակի օր
16:43
Ապրիլի 24. օր ոգեկոչման եւ հիշատակի օր

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24—ին թուրքական գերության մեջ հայտնված Արարատը մռայլ ու տրտում է լինում՝ ասես հիշելով ու սգալով իր կորուստները։ Երեկ ողջ օրը արեւի շողերի մեջ յուրատեսակ փայլով էր փայլում, կարծես ասելով, որ հերիք է սգալ, պետք է հզորանալ, շտկել մեջքը եւ հայի սերունդների արդար պահանջատիրությունը հասցնել իր հանգրվանին։
Ապրիլի 24—ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն ցեղասպանությունից փրկված հայության ժառանգների, այլեւ աշխարհի տարբեր վայրերից ժամանած համարձակ ու մարդասիրական հայացքների տեր մարդկանց համախմբման վայրն է դառնում։ Գալիս են իրենց խոնարհումը բերելու 1915թ. օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ բողոքը բարձրացնելու ցեղասպան պետության դեմ, որի պաշտոնական մարմինները առ այսօր ժխտում են պատմական անառարկելի իրողություն—ոճրագործությունը։
Երեկ Հայոց ցեղասպանության 99—րդ տարելիցի կապակցությամբ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաեւ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրեց հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Նախագահին ուղեկցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը։
Այստեղ էին քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, ազգային փոքրամասնությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ, հյուրեր աշխարհի տարբեր կողմերից։
Ներկաները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1.5 միլիոն հայերի հիշատակը։ Այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեւոր դասը հոգեհանգստյան պաշտոն կատարեց։
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է ս. պատարագ։ Ս. պատարագի ավարտին Մայր տաճարի հարեւանությամբ կանգնեցված Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգիստ 1915թ. Հայոց եղեռնի նահատակների համար։
Երեկ հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում, սփյուռքի հայահոծ համայնքներում եւ այլուր։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 531 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024