ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 26 » Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տալիս /Իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունն այսուհետեւ ընդդիմություն է/
17:35
Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տալիս /Իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունն այսուհետեւ ընդդիմություն է/

Ապրիլի 16—ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշում էր կայացրել իշխող կոալիցիայից դուրս  գալու առնչությամբ։ Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարեց ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը. «Անցած վեց տարիները եղել են համատեղ աշխատանքի տարիներ, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին այդ աշխատանքի համար։ Այս վեց տարիները ԱԱԽ—ում առանձնացան նաեւ նրանով, որ կարճաժամկետ ծրագրերից երկարաժամկետ ծրագրերի անցանք»։
Բնականաբար լրագրողներին հետաքրքրում էին այս որոշման պատճառները։
Արթուր Բաղդասարյանը նման որոշումը բացատրեց հինգ հիմնական հանգամանքով՝ ՀՀ նախագահի հայտարարություն, սահմանադրական բարեփոխումներ, վիճահարույց «կուտակայինը», կառավարության հրաժարական եւ նոր կառավարության ձեւավորում։ Նաեւ նշեց, որ, չնայած կոալիցիոն համագործակցությանը, ՕԵԿ—ին չհաջողվեց լինել այդ ձեւաչափում որոշիչի կարգավիճակում, իսկ այն ամենի համար, որը կարողացել են անել անցած տարիներին, շնորհակալություն հայտնեց նախկին կոալիցիոն գործընկերոջը։
«Որպես 17 տարվա կուսակցության ղեկավար ինձ վերապահում եմ այդ իրավունքը հայտարարելու, որ այս հինգ գործոնները նոր իրավիճակ բերեցին քաղաքական դաշտ, եւ այդ կապակցությամբ որոշում կայացրեցինք այլեւս մաս չկազմել քաղաքական կոալիցիային։ Մեր երկրի առջեւ ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք էլ ինչպես բարձրաձայնել ենք, այնպես էլ շարունակելու ենք ակտիվ բարձրաձայնել»,–նշեց նա։
ՕԵԿ նախագահի բնորոշմամբ՝ իրենց չէր բավարարում իշխանության մեջ կուսակցության իրական ազդեցության չափը։ Դրա հետեւանքով նույնիսկ իրենց ներկայացրած շատ սկզբունքային օրինագծեր հավանության չեն արժանացել խորհրդարանում։ «Այս պատճառով էլ մեր քաղաքական ուժը ընդունել է այդ որոշումը։ Դուրս ենք գալիս կոալիցիայից, որովհետեւ ուզում ենք անել մի բան, ինչը մեզ չի հաջողվում»,–հայտարարեց Ա. Բաղդասարյանը։ Ապա հավաստիացրեց, որ այսուհետ կուսակցությունն ընդդիմություն է եւ շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։ ՕԵԿ—ը քաղաքական դաշտում չի պատրաստվում ինչ—որ մեկի տեղը զբաղեցնել, վճռական է լինելու իր ծրագրերը կյանքի կոչելու համար։
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահը չի բացառում, որ հաջորդ նախագահական ընտրություններին կառաջադրվի նախագահի թեկնածու։ Նա մինչ այդ կլինի ակտիվ ընդդիմադիր գործիչ, կլինի հասարակության կողքին, իսկ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջի։ Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը կլինի անբարոյականություն, քանի որ նախագահի հետ աշխատել են վեց տարի, իսկ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ՝ սատարել։ Արթուր Բաղդասարյանի բնորոշմամբ՝ Սերժ Սարգսյանի հետ շարունակում են մնալ ընկերներ։
ՕԵԿ առաջնորդը իրեն եւ կուսակցությանը քննադատողներին խորհուրդ է տալիս քաղաքագիտության մասին գրքեր կարդալ՝ հասկանալու համար, որ աշխարհի բոլոր երկրներում էլ կուսակցությունները հաճախ են ճամբար փոխում՝ լինելով մեկ իշխանություն, մեկ ընդդիմադիր. «Սա քաղաքական գործընթացի մաս է, եւ դա նորմալ ընթացք է»։
Նոր ձեւավորվելիք կառավարության վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը դեռեւս ասելիք չունի։ Միայն 100 օր հետո ՕԵԿ—ը դիրքորոշում կհայտնի կառավարության վերաբերյալ։ 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 427 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024