ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 10:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 14 » Ատոմակայանի գործող բլոկի շահագործումը կերկարաձգվի /Հայկական կողմը միշտ բաց է աշխատել եւ այդպես էլ կշարունակի/
15:23
Ատոմակայանի գործող բլոկի շահագործումը կերկարաձգվի /Հայկական կողմը միշտ բաց է աշխատել եւ այդպես էլ կշարունակի/

Մեկ անգամ չէ, որ շեշտել ենք, թե միջուկային էներգետիկայի զարգացումը մեզ համար ոչ միայն էներգետիկ անկախության, այլեւ՝ անվտանգության խնդիր է։ Հայկական ատոմակայանի հետ կապված կրքերը պարբերաբար թեժանում են, հետո՝ հանդարտվում, բայց, անկեղծ լինելու համար ասեմ, որ հայկական կողմը միշտ հաստատակամ է եղել միջուկային էներգետիկա ունենալու հարցում։ Ժամանակ առ ժամանակ աշխարհը մեզ խորհուրդ է տալիս, երբեմն՝ նաեւ ստիպում հրաժարվել մեր 1 ատոմակայանից, ըստ այդմ՝ ոլորտային հզոր դպրոցից՝ փոխարենը Թուրքիային թույլ տալով միանգամից 3 ատոմակայան ունենալ՝ առանց դպրոց ունենալու։ Կամ՝ խորհուրդ է տալիս միջուկային էներգետիկայի փոխարեն զարկ տալ վերականգնվող էներգետիկային՝ «մոռանալով», որ աշխարհագրական դիրքով, քաղաքական ու տնտեսական բազմաթիվ գործոններով պայմանավորված, մեզ ԱԷԿ—ին հավասար միայն համարժեք հզորութուն է պետք՝ մեկ այլ ԱԷԿ։ Մեզ նաեւ առաջարկվեց փակել գործող ԱԷԿ—ը, հետո կառուցել նորը։ Ինչեւէ, տարիներ տեւող այս պատմություններից հայկական կողմը պատվով դուրս եկավ. մեր մասնագետները կարողացան փաստարկներով բոլորին համոզիչ մի հայտարարի բերել։ Այլ կերպ՝ մեզ անհրաժեշտ է նոր միջուկային էներգաբլոկ, բայց քանի դեռ չունենք այն, կերկարացնենք գործողի շահագործման ժամկետը՝ զուգահեռ մեջբերելով այդօրինակ հաջող փորձեր։
Առանց ավելորդ համեստության նշենք, որ այս ամբողջ գործընթացներին «ՀՀ»—ն մաս է կազմել՝ ներկայացնելով տարբեր իրավիճակները՝ առանց քաղաքական շահարկումների ու քնարական զեղումների։ Աշխարհը մեզ ինչ—որ խորհու՞րդ էր տալիս, մենք մասնագետների հետ խորհրդակցելով ուսումնասիրում էինք տվյալ երկրի կամ տարածաշրջանի փորձը, միջուկային ոլորտում նպատակները, հեռանկարները ու առանց պարտադրանքի ներկայացնում դրանք ընթերցողին՝ միաժամանակ ի ցույց դնելով այն նկրտումները, որոնցից ելնելով այս կամ այն երկիրը խոսում էր մեր ատոմակայանի իբր վտանգավորության մասին։ Իսկ թուրքական ոչ մասնագիտական ելույթներին ի պատասխան հաճախ էինք ստիպված լինում տարբեր երկրներից միջուկային բնագավառի փորձագետներ գտնել, զրուցել՝ ներկայացնելով վերջիններիս հայկական ԱԷԿ—ի մասին մասնագիտական տեսակետները… Մի խոսքով, ՀՀ—ն միջուկային տերության անդամ է ու կմնա այդպիսին։ Մենք կերկարաձգենք գործողի կյանքը՝ զուգահեռաբար շարունակելով բանակցային գործընթացները նորի կառուցման համար միջոցներ ներգրավելով։ Պետությունն արդեն կայացրել է համապատասխան որոշումը։
Ի դեպ, ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելը մեկ օրվա կամ օրերի հարց չէ, այն սովորական հոսքագիծ չէ, որ ամեն պահի կանգնեցնել կամ աշխատեցնել կարողանան։ Այն տեխնիկական, անվտանգության, կառավարման լուրջ գործընթացներ է ենթադրում։ Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այդ ժամկետի երկարացումը, ինչպես է դա արվելու։ Մինչ սրան անդրադառնալը հստակեցնենք, որ հայկական ատոմակայանը պետական սեփականություն է եւ ռուսական կողմին ընդամենը հավատարմագրային կառավարման է տրված, որը լուծում է վառելիքի հարցը։ Հայկական կողմն է պատասխանատու տեխնիկական անվտանգության եւ շահագործման համար։
Այսպիսով, «Հայկական ԱԷԿ»—ը «Ռոսատոմի» եւ «Ռոսատոմ սերվիսի» հետ պայմանագիր կստորագրի՝ սարքավորումների եւ շինությունների համալիր հետազոտությունների նպատակով։ Կստորագրվի նաեւ հայկական ԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը իրականացնելու համար վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագիր։
Հիշեցնենք, որ մեր ԱԷԿ—ի շահագործման ժամկետի ավարտ էր սահմանվել 2016թ. սեպտեմբերը (միջազգային փորձը վկայում է, որ ժամկետներն ավելացվում են 10—15 տարվա կտրվածքով)։ Մեր ԱԷԿ—ը շահագործման է հանձնվել 1980թ.։ 9 տարի անց երկարատեւ շարժականգի ռեժիմի մեջ է եղել։ Կրկնակի շահագործման է հանձնվել 1995թ.։ Հենց այդ ժամանակ էլ ավարտվեցին էներգետիկ ճգնաժամի տարիները։ Ցայսօր ատոմակայանում բազմաթիվ անվտանգության միջոցառումներ են արվել, եւ հայկական կողմն աշխատել է բաց, թափանցիկ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը այդ մասին մեկ անգամ չէ, որ վկայել է։ Հայկական կողմն այսուհետ էլ բաց է աշխատելու եւ հրապարակայնորեն ներկայացնում է, թե ինչ քայլեր է ձեռնարկելու գործող էներգաբլոկի ժամկետը երկարացնելու համար։
Նախ՝ 1—ին փուլում կտրվի տեխնիկական հնարավորության, անվտանգության եւ տնտեսական նպատակահարմարության հիմնավորումը, հետո՝ 2—րդ փուլում կնախապատրաստվի շահագործմանը։ Գործող էներգաբլոկը (թիվ 2—ը) համալիր կհետազոտվի, կտեսնեն, թե փաստացի ինչ վիճակում են էներգաբլոկի համակարգերն ու զանազան տարրերը։ Շահագործման ժամկետի երկարացման ընթացակարգին ենթակա են նաեւ ՀԱԷԿ—ի այն բոլոր տարրերը, որոնք ապահովում են էներգաբլոկի՝ որպես էներգիա արտադրող օբյեկտի արդյունավետ եւ ապահով աշխատանքը։ Ինչպես բացատրում են մասնագետները, որպես համալիր հետազոտման արդյունք, կտրվի երեք հիմնավորում՝ ա. ՀԱԷԿ—ի չփոխարինվող այն տարրերի նախագծային ժամկետի սահմաններից դուրս շահագործման հիմնական տեխնիկական հնարավորությունը, որոնք ապահովում են կայանի՝ որպես ատոմային էներգետիկայի օբյեկտի աշխատանքը։ բ. Շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում աշխատած միջուկային վառելիքի հետ աշխատելու եւ դրա երկարատեւ պահման անվտանգության հնարավորությունը։ գ. Շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում ռադիոակտիվ թափոնների հետ աշխատելու անվտանգության հնարավորությունը։
Ի դեպ, նաեւ լրացուցիչ հետազոտում կարվի, եւ կգնահատվեն հետազոտված համակարգերի, կառուցվածքների եւ բաղադրամասերի ընթացիկ տեխնիկական վիճակը եւ դրանց մնացորդային գոյապաշարը (պլանավորված լրացուցիչ շահագործման ժամկետի ամբողջ ժամանակահատվածի կանխատեսմամբ)։ Անվտանգության համար կարեւոր տարրերի մնացորդային գոյապաշարի որոշումն էլ պետք է կատարվի՝ հաշվի առնելով տեխնիկական պարամետրերի փոփոխությունը տվյալ տարրերի շահագործման ամբողջ ընթացքում եւ դրանց փաստացի վիճակը հետազոտման պահին։
Ամենայն մանրամասնությամբ պետք է գնահատվի էներգաբլոկի վիճակը անվտանգության տեսակետից։ Ուշագրավ է, որ այդ վերլուծությունը ներառելու է ոչ միայն անվտանգության հիմնավորման հաշվետվությունը, անվտանգության հավանականային վերլուծությունը, անվտանգության տեխնիկական հիմնավորումը, այլեւ՝ որոշակի նորմատիվ փաստաթղթերի պահանջներից շեղումների վերլուծությունը։ Անհրաժեշտության պարագայում կկատարվեն լրացուցիչ վերլուծություններ։
Նշյալ բոլոր վերլուծությունների հիման վրա էլ կձեւավորվի ՀԱԷԿ—ի շահագործումը երկարաձգելու պլանը։ Որպեսզի թյուրընմբռնումների տեղիք չտա, ասենք, որ սրանք այսպես ասած, բյուրոկրատական փաստաթղթեր չեն, այլ՝ մանրամասն մշակված բացառապես խիստ մասնագիտական որոշիչներ են, որոնք հստակ պետք է կատարվեն՝ յուրաքանչյուր տառն անգամ։ Եվ հենց դրանից է կախված մեր երկրի ու յուրաքանչյուրիս անվտանգությունը։ Շարունակեմ։ Երկարացման պլանն էլ պիտի ներառի, թե ինչ տարրեր են փոխարինվելու, ինչ տարրեր են, որոնք չեն փոխարինվելու եւ ինչքան կարելի է երկարացնել դրանց ծառայության ժամկետը եւն։
Էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը ներդրումներ է պահանջում։ Ինչքա՞ն կպահանջվի, եւ որտեղի՞ց գտնել այդ միջոցները։ Կխոսենք հաջորդիվ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 430 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024