ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 22:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 11 » Ատոմային ոլորտում ստուգումները՝ ԱԷՄԳ—ի ստանդարտներով
18:03
Ատոմային ոլորտում ստուգումները՝ ԱԷՄԳ—ի ստանդարտներով

Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը երեկ գործադիրի նիստում ներկայացրեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» եւ «ՀՀ—ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նախագծերի փաթեթները, որոնք հավանության արժանացան եւ սահմանված կարգով կուղարկվեն ԱԺ։

Առաջին օրենքում փոփոխություններից մեկն այն է, որ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները կպլանավորվեն եւ կիրականացվեն ՀՀ միջազգային պայմանագրերով, այդ թվում նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով (ԱԷՄԳ—ի հետ կապված հարցը հատկապես հիմա շատ է կարեւորվում ՀԱԷԿ—ի գործող միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համապատկերում, բայց այս թեմային «ՀՀ»—ն առանձին է անդրադառնում)։
Մյուս՝ «ՀՀ—ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններից մեկը վերաբերում է այն բանին, որ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ստուգումները պլանավորում եւ իրականացնում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով։
Փոփոխությունների հիմնավորումը բանախոսը հետեւյալ ձեւով պարզաբանեց։ Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի, կարգավորող մարմինը՝ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորումն է անում՝ կիրառելով կարգավորող վերահսկողության համար անհրաժեշտ տեսչական ստուգումներ, դիտարկումներ, չափումներ, փորձարկումներ, վերլուծություններ, որակավորման ստուգումներ, հետազոտություններ։ Միաժամանակ՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները, տեսչական գործառույթները, որակավորման ստուգումները արվում են նաեւ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պայմանագրերի («Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» ՀՀ—ի եւ ԱԷՄԳ—ի միջեւ կնքված համաձայնագրի), ԱԷՄԳ—ի անվտանգության ստանդարտների պահանջների, մեթոդաբանության հիման վրա։ Ըստ այդմ էլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտությունը ծագեց։
Բանախոսը տեղեկացրեց, որ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում արվում են տեսչական ստուգումներ անվտանգության տեսակետից կարեւոր համակարգերի (մի քանի տասնյակ) ստուգման նպատակով, անվտանգության բարձրացման միջոցառումների համապատասխանությունը անվտանգության նորմերին ու կանոններին ստուգելու նպատակով։ «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրից բխող պարտավորությունների կատարման համար ԱԷՄԳ—ի տեսուչների հետ համատեղ անցկացվում են մի քանի տեսչական ստուգումներ՝ ըստ միջուկային վառելիքի շարժի («Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ, «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ եւ այլ օբյեկտներ, որոնք աշխատանքներ են իրականացնում միջուկային նյութերի հետ)։ Համատեղ ստուգումներ են արվում նաեւ օբյեկտների պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից առաջ եւ այլ դեպքերում, որոնք հանրավոր չէ նախօրոք պլանավորել (օրինակ՝ նորմալ շահագործման ռեժիմից շեղումների, վթարային իրավիճակների դեպքում)։ Ըստ գործունեության տեսակների, նշված վերահսկողությունն ու ստուգումները ԱԷՄԳ կողմից սահմանված անվտանգության ստանդարտներով են, որոնք ներառում են ստուգումների մեթոդաբանությունը, ընթացակարգերը։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Համայնք | Դիտումներ: 548 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024