ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 19:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 11 » Ազատ գործելու երաշխիք՝ ամենաբարձր մակարդակով /ՀՀ նախագահին ներկայացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը/
17:56
Ազատ գործելու երաշխիք՝ ամենաբարձր մակարդակով /ՀՀ նախագահին ներկայացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը/

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է հանրապետության նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է եւ տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հայեցակարգի հիմնական դրույթները եւ դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները։
Նկատի ունենալով, որ հայեցակարգի նախագիծը նախնական է եւ պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձեւավորել միասնական եւ վերջնական դիրքորոշումներ։ Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային եւ ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաեւ պետության կառավարման ձեւին եւ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին եւ անդամներին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար եւ իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 356 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024