Ֆրանսիայի
ժողովրդական շարժման անդամ Վալերի Բուայեն «հիասթափված» է, որ սենատորները
և պատգամավորներն իր ներկայացրած նախագիծը` Ցեղասպանության ժխտումը
քրեականացնող օրինագիծը բողոքարկել են Սահմանադրական դատարանում, որն էլ
վերը նշված պատճառով դեռ չի կարող իրավական ուժ ստանալ:
Չնայած սա անակնկալ չէ, տիկին Բուայեն հիասթափված հաստատել է, որ որոշ
պատգամավորներ գերադասեցին օրինականությունը մարդասիրությունից, գրում է Le
Figaro պարբերականը:
«Ինձ համար օտարերկրյա պետության ճնշումը չի կարող աղդեցություն ունենալ
Մարդու իրավունքների պաշտպանության և Ֆրանսիայի վեհության վրա: Սակայն
առաքելությունը դեռ ավարտված չէ: Այժմ սահմանադրականները պետք է
ներկայացնեն իրենց փաստերը և գիտեմ, որ նրանցից շատերը պաշտպանում են
տեքստի սահմանադրականությունը », - ասել է նա:
Պարբերականը հավելում է նաև, որ սենատորները և պատգամավորները
բողոքարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` ի
երջանկություն Անկարայի և ի տխրություն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի: