ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 1 » Ցեղասպանությունը դատապարտված է նորից կրկնվելու, եթե...
16:54
Ցեղասպանությունը դատապարտված է նորից կրկնվելու, եթե...

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ ամերիկյան հեղինակավոր «The Independent» թերթի թղթակիցը զրուցել է անցած դարի առաջին ցեղասպանության վերջին ականատեսներից մեկի՝ 100—ամյա Եվնիգ Սալիբյանի հետ։ «Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստերը հստակ եւ իրական են, ինչպես ավելի ուշ տեղի ունեցած հրեական հոլոքոստինը։ Բայց ցեղասպանությունը դատապարտված է նորից կրկնվելու, քանզի թուրքական պետությունը շարունակում է հերքել այն՝ պնդելով, որ Օսմանյան կառավարությունը չի իրականացրել մոտ մեկ հարյուր տարի առաջ միլիոնավոր հայ քրիստոնյաների ոչնչացման պատճառ դարձած ցեղասպանությունը։ Իրենց ոճրագործություններն իրականացնելու համար թուրքերն օգտագործել են գնացքներ եւ գազային կամերաներ. դաս, որն ապագայում յուրացրեցին գերմանացիները… Ամեն օր չէ, որ մեզ հնարավորություն է ընձեռվում հանդիպել մարդկության պատմության անմիջական դիտորդի։ Ցավոք, շուտով այլեւս չեն լինի Եվնիգներ, որ պատմեն մեզ իրենց պատմությունը»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ, գրում է թերթը։
Հարյուր տարին բոլորած Եվնիգ Սալիբյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 14—ին, միջին խավի հայ վաճառական Աբոշ Աբոշյանի ընտանիքում։ Այժմ նա բնակվում է Կալիֆորնիայում, որին բնորոշ տաք զեփյուռը եւ արմավենիները խորթ են իր ծննդավայր Այնթապ քաղաքին։ Չնայած տարիքին՝ Եվնիգ մայրիկը սուր հիշողություն ունի, եւ նրա հիշողության մեջ վառ կերպով մտապահվել են Հայոց ցեղասպանության արհավիրքները, թեեւ այդ ժամանակ նա ընդամենը երեք տարեկան է եղել։
Նա պատմել է, թե ինչպես թուրքերը հայերի կոտորածները եւ տեղահանությունները շարունակել են մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ամիսները՝ 1917 թվականը, եւ թե ինչպես էր ինքը՝ երեքամյա փոքրիկ աղջնակը, տան դռան ճեղքերից հետեւում հայ մանուկների բռնի տեղահանմանը։ «Դա հին փայտյա դուռ էր, որի վրա ճեղքեր կային։ Ես նայում էի դռան անցքերից, դրսում ոտաբոբիկ շատ երեխաներ կային, իսկ թուրք ժանդարմերիան մտրակելով քշում էր նրանց փողոցով ներքեւ։ Երեխաներից մի քանիսը ծնողներ ունեին։ Մեզ արգելել էին հաց տալ նրանց։ Ոստիկանները մտրակում եւ մեծ մահակներով ծեծում էին երեխաներին։ Ես մինչեւ հիմա լսում եմ այդ երեխաների ճիչերը, ինչպես այն ժամանակ՝ դռան անցքից նայելիս»,–պատմել է Եվնիգ մայրիկը։
Աբոշյանների ընտանիքը հավանաբար կարողացավ փրկվել միայն այն բանի շնորհիվ, որ հայրն առեւտրային գործարքներ էր կատարում օսմանյան բանակի հետ։ 1921 թվականին ֆրանսիական զորքերի հետ Աբոշյանների ընտանիքը գաղթել է Սիրիա, որտեղ էլ նա ամուսնացել է։ Իսկ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1976 թվականին, նրանց ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։
«The Independent»—ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում թուրքերին, Եվնիգ մայրիկը պատասխանել է. «Ես աղոթում եմ Թուրքիայի համար։ Աղոթում եմ թուրք պաշտոնյաների համար, որ նրանք կարողանան տեսնել Հիսուսին։ Մուհամեդ Մարգարեի թողած ժառանգությունը փոշի է, իսկ Հիսուսը կենդանի է երկնքում»։

Դիտումներ: 481 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024