Նախագահ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ
համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ
ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Նախագահը շնորհավորել է Անդրեյ
Սորոկինին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս
հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ—ի շրջանակներում մեր
երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել
ամրապնդմանը։ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել
է, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին կշարունակեն փոխգործակցությունը
Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, իշխանության
տարբեր կառույցների հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին եւ
ժողովրդավարության զարգացմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|