ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 29 » Երեւանում նշվեց Հոլոքոստի օրը
13:09
Երեւանում նշվեց Հոլոքոստի օրը

«Շնորհակալ ենք գերմանացիներին, որ իրենց պահեցին քաղաքակիրթ, մարդկային՝ ճանաչելով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ժողովրդի նկատմամբ կատարած իրենց մեղքը։ Մաղթում ենք հայերին, որ իրենք էլ զգան մյուս ժողովուդների փոխըմբռնումը, առաջին հերթին թուրքերի՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Հրեական համայնքն ամեն ինչ անում է, որ դա իրականանա»,–հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։
Նրա խոսքով, նման հուշարձան՝ նվիրված երկու ազգերի ողբերգություններին, ամբողջ աշխարհում չկա։ «Ամեն տարի հավաքվում ենք այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, երիտասարդներին հիշեցնելու, թե ինչպիսի ողբերգություն են ապրել հայերն ու հրեաները։ Եթե հիշողությունը կորի, մենք բոլորս կոչնչանանք։ Հարկավոր է մշտապես հիշել, հարգել անմեղ զոհերի հիշատակը»,–ասաց նա՝ հավելելով, որ հայերն Իսրայելի, հրեական սփյուռքի օրինակով պետք է պայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Հայաստանի հրեական կրոնական համայնքի առաջնորդ, րաբբի Գերշոն Մեյր Բուրշտեյնն իր կողմից մեղադրեց Իսրայելի կառավարությանը, որ մինչեւ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Պատահական չէ, որ այսօր կանգնած ենք երկու ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Հայերի ցեղասպանության ժամանակ աշխարհը խուլ էր, ոչ մի բան չարեց, որպեսզի հայերի հետ նման ողբերգություն տեղի չունենար, իսկ դրա չդատապարտումը բերեց ավելի մասշատաբային ու ցինկ ձեւաչափով հրեաների ոչնչացմանը»,–ասաց նա։
Հրեական կրոնական համայնքի առաջնորդը նշեց, որ այսօր հպարտությամբ է ասում, որ բնակվում է Հայաստանում, քանի որ Հայաստանը պատմականորեն ոչ մի անգամ հակահրեական տրամադրություններ չի դրսեւորել. «Հայաստանը հրեաների բնակության համար լավ երկիր է»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 415 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024