ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 25 » Եվրոպայի վերջին փակ սահմանը պետք է բացվի /Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱրլԳ բարձր մակարդակի հանդիպմանը/
16:54
Եվրոպայի վերջին փակ սահմանը պետք է բացվի /Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱրլԳ բարձր մակարդակի հանդիպմանը/

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Արեւելյան գործընկերության 5—րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով (ելույթը տե՛ս 2)։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Պրահայում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ—վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին եւ զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները։ Հայաստանի եւ Վրաստանի նախագահները կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջեւ բոլոր ուղղություններով համագործակցությունը հետեւողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են եւ զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ—վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը, լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջեւ կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի եւ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը։
Խոսելով տնտեսական փոխգործակցության զարգացման մասին՝ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Մարգվելաշվիլին կարեւորել են տրանսպորտի եւ տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաեւ փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը։
Հայաստանի եւ Վրաստանի նախագահներն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին։
 

Համաեվրոպական արժեքներն են մեր պետականաշինության հիմքում

Սերժ Սարգսյանի ելույթը Արեւելյան գործընկերության բարձր մակարդակի հանդիպմանը
 
«Մեծարգո՛ նախագահ Զեման,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Զեմանին եւ չեխական իշխանություններին՝ Արեւելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ այս հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում, մեկնարկեց Արեւելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց եւ լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը։
Հարգելի՛ բարեկամներ,
Այսօր ես Պրաhա եմ ուղեւորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ 1915 թվականի ապրիլի 24—ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների՝ գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ եւ սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված եւ պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20—րդ դարի առաջին ցեղասպանություն։ Այսօր ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին եւ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդառաջ եւս մեկ անգամ կարեւորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից։
Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին եւ մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները։ ՄԱԿ—ի շրջանակներում Հայաստանը նախաձեռնել եւ հեղինակել է մի շարք բանաձեւեր՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը։
Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից եւ տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը։ Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաեւ այլ երկրների։
Այսօր Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին եւ հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը եւ կանգնում ճշմարտության կողքին։ Սեփական պատմության հետ առերեսումը եւ դրա հետեւանքների գիտակցումը հաշտեցման կարեւոր գրավականն է։ Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարեւոր գրավական է նաեւ մարդկային շփումների խթանումը։ Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը։
Հայ—թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը եւ Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը։ Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ—ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք։
Հարգելի՛ գործընկերներ,
Համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը։ Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը։
Անցած հինգ տարիների ընթացքում Արեւելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում։ Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ եւ արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում։ Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար։
Արեւելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերում եմ համարում մարդկային շփումների խրախուսումը։ Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջեւ կապերը եւ փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձեւավորումը։ Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը։
Պարո՛ն նախագահող,
Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արեւելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել։ Հայաստանը միացել է Արեւելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ։ Մենք մնում ենք այդ համոզման։ Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար։ Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ»։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 413 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024