ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 21 » Եվս մեկ շրջադարձ /Բանակցությունների մեկնարկի համար սահմանված նախապայմանները կատարված են/
18:51
Եվս մեկ շրջադարձ /Բանակցությունների մեկնարկի համար սահմանված նախապայմանները կատարված են/
Եվրոպական միության առեւտրային քաղաքականության Հանձնաժողովը (բաղկացած ԵՄ 27 անդամ երկրներից) միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
Բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) դրական որոշումն արձագանքն է վերջին մեկ տարվա ընթացքում բանակցություններին նախապատրաստվելու ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերին:
Բանակցությունների մեկնարկի համար ԵՀ-ի կողմից դրվել էին օրենսդրական փոփոխությունների, օրենսդրության կիրարկման բարելավման եւ համապատասխան կառույցների հզորացման ուղղությամբ նախապայմաններ արտաքին առեւտրին առնչվող մի շարք բնագավառներում:
2011 թվականի ընթացքում Հայաստանը էական եւ շոշափելի առաջընթաց գրանցեց նշված ոլորտներում պարտավորությունների եւ ամրագրված գլխավոր առաջնայնությունների կատարման եւ ավարտին հասցնելու ուղղությամբ:
Իրականացված աշխատանքը եւ դրա հիման վրա ԵՀ-ին ներկայացված համապարփակ զեկույցը հիմք հանդիսացան ԵՄ կառույցների համար, որպեսզի կայացվի բանակցությունների մեկնարկի որոշումը:
ԽՀԱԱԳ ստեղծմամբ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու եւ ուղղորդելու իր արտահանման կարողությունները եւ առավել բարենպաստ պայմաններով մուտք գործելու մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա:
Ներկայումս Հայաստանն օգտվում է ԵՄ-ի կողմից շնորհված արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որը հնարավորություն է տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունից, բանակցությունները վերաբերելու են ժամանակակից, թափանցիկ եւ կանխատեսելի առեւտրային եւ ներդրումային միջավայրի ստեղծմանը: Դրանց ընթացքում անդրադարձ կկատարվի կարգավորող նորմերի մոտարկմանը, ինչն էլ ավելի կնպաստի ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական ինտեգրմանը:
«Բանակցությունների մեկնարկը նշանավորում են Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունների շրջադարձային նոր մեկնարկ: Մենք թեւակոխում են տնտեսական հարաբերությունների նոր փուլ, որոնք կբնութագրվեն առավել խորը եւ հավակնոտ ծրագրերով»,_այս առնչությամբ նշել է ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատար Կարլ դե Գուխտը:
Հանձնակատարը նաեւ նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է, իսկ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կստեղծեն ավելի մեծ հնարավորություններ եվրոպական միասնական շուկային ինտեգրվելու եւ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու համար:
Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով Եմ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն էլ ընդգծել է, որ բանակցությունների մեկնարկը կնպաստի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը: «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկ քայլ առաջ են տնտեսական ինտեգրման հարցում, ինչն արեւելյան գործընկերության մասնակից պետությունների հետ հարաբերությունների անկյունաքարերից է»,_նշել է հանձնակատարը:
Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ավելի լայն ասոցացման համաձայնագրի մաս է կազմում, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսից՝ արեւելյան գործընկերության եւ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:
«ԵՄ-ն նպատակ ունի այս երկրում հաստատել քաղաքական կայունություն եւ անվտանգություն՝ Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացման միջոցով»,_նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Ազատ առեւտրի գոտին կուժեղացնի եւ կդիվերսիֆիկացնի Հայաստանի արտահանման կարողությունները՝ բացելով 500 միլիոնանոց շուկան:
«Հայաստանը կարիք ունի ստեղծելու կայուն, թափանցիկ եւ կանխատեսելի տնտեսական միջավայր: Դա նաեւ խիստ կարեւոր է արտաքին ուղղակի ներդրումներ ներգրավելու, աշխատատեղեր ստեղծելու եւ երկարաժամկետ տնտեսական զարգացում ապահովելու համար»,_շեշտվում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 477 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024