ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 21 » Համաշխարհային բանկը սատարում է /ՀՀ-ում դատաիրավական համակարգի արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը/
18:24
Համաշխարհային բանկը սատարում է /ՀՀ-ում դատաիրավական համակարգի արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը/

Համաշխարհային բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակում վերջերս տեղի ունեցավ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով աշխատանքային խորհրդաժողով, որին տեսակապի ռեժիմով մասնակցում էին մի շարք արտասահմանյան երկրների փորձագետներ: Քննարկվող թեմաների եւ Հայաստանում տվյալ ոլորտում առկա իրավիճակի մասին իրենց դիտողություններն են ներկայացրել Համաշխարհային բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, ՀԲ ֆինանսավորմամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանը եւ ՀԲ ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան:
_Պարոն Մելիքյան, որո՞նք են եղել աշխատանքային խորհրդաժողովի նպատակները, ովքե՞ր են մասնակցել, եւ ի՞նչ թեմաներ են քննարկվել:
_Աշխատանքային տեսախորհրդաժողովը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի կողմից, որին մասնակցել են դատավորներ եւ դատական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ Սինգապուրից, Մակեդոնիայից, Պորտուգալիայից եւ ԱՄՆ-ից: Խորհրդաժողովի հիմնական նպատակը եղել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում հայաստանյան գործընկերներին օժանդակության տրամադրումը, հատկապես դատավորների գնահատման համար գործուն եւ կիրառելի մոդել ընտրելու հարցում:
2010 թվականի սկզբին ՀԲ ֆինանսական օժանդակությամբ այս ծրագրի շրջանակներում խորհրդատվական բնույթի ընդգրկուն առաջարկություններ են տրամադրել դատաիրավական համակարգի կառավարման հարցերի վերաբերյալ: Առաջարկությունների մի մասը Դատական դեպարտամենտի եւ Արդարադատության խորհրդի մեր գործընկերներն արդեն այս կամ այն չափով փորձել են կյանքի կոչել: Սակայն, մեր կարծիքով, երկու չափազանց կարեւոր խնդիրների վերաբերյալ դեռ անելիքներ կան:
Առաջինը, դատական գործերի՝ պատահականության սկզբունքով մակագրման թեման էր: Այս մեթոդն արդեն որոշակի ձեւաչափով ներդրվել է Երեւանում, եւ մենք հույս ունենք՝ որ հաշվի առնելով ընթացիկ խնդիրները, մեզ կհաջողվի գործի դնել այս համակարգն արդեն ավարտուն տեսքով: Քննարկման մյուս, ոչ պակաս կարեւոր թեման վերաբերում էր դատավորների գնահատման համակարգի ներդրմանը: Այս համակարգը կարեւոր է ոչ միայն ՀԲ ծրագրի, այլ նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարության համար, քանի որ այն հաստատման փուլում գտնվող դատաիրավական բարեփոխումների ռազմավարության՝ հաջորդ հինգ տարիների գործողությունների ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագի ֆինանսավորմամբ տրամադրված խորհրդատվության շրջանակներում վերլուծության է ենթարկվել Բուլղարիայի, Էստոնիայի եւ Իսպանիայի փորձը, մենք որոշեցինք ներկայացնել նաեւ դատավորների գնահատման լրացուցիչ մոդելներ, որոնք գործում են այլ երկրներում, այդ թվում՝ Սինգապուրում, Պորտուգալիայում եւ ԱՄՆ-ում: Քանի որ այսօր մենք հետեւողականորեն աշխատանքներ ենք իրականացնում դատական նախադեպի որոշ տարրերի ներդրման ուղղությամբ, մասնավորապես դիտարկելով վճռաբեկ դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները որպես նախադեպ, բավականին հետաքրքիր մոտեցում կարող է լինել նախադեպային իրավունքի հիման վրա գործող իրավահամակարգերում դատավորների գնահատման համար դրանց հնարավոր օգտագործումը:
_Ո՞րն է դատավորների գնահատման եւ դատական գործերի՝ պատահականության սկզբունքով մակագրման համակարգերի ներդրման կարեւորությունը Հայաստանի դատաիրավական համակարգի համար, դա ի՞նչ ազդեցություն կունենա, մասնավորապես, համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
_Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի դատաիրավական համակարգում 2000 թվականից ի վեր իրականացվող ծրագրերի շրջանակներում աստիճանաբար ներդրվել են տեղեկատվական կառավարման տարբեր տեխնոլոգիաներ: Այսօր տեխնիկական հագեցվածությունն արդեն հասել է այնպիսի մակարդակի, որ  առանց դժվարության կարող ենք ավտոմատացնել նման համակարգերը եւ դրանք դարձնել առավել թափանցիկ եւ կանխատեսելի ինչպես քաղաքացիների, այնպես էլ գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Դա կարող է դրականորեն անդրադառնալ նաեւ համակարգի արդյունավետության եւ դատավորների աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա:
Կցանկանայինք նաեւ նշել, որ դատաիրավական համակարգի կանխատեսելիությունը, մասնավորապես, օրենքների կիրարկումը կարեւոր նշանակություն ունի բիզնեսի համար, եւ հենց այդ պատճառով 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով վճռաբեկ դատարանի հիմնական առաքելություն է սահմանվել իրավունքի միօրինակ մեկնաբանության ապահովումը: Որպես նախադեպ վճռաբեկ դատարանի որոշումները կիրառելու պրակտիկան ինքնին լուրջ մարտահրավեր է դատավորների մասնագիտական կարողությունների տեսանկյունից:
Դատավորների գնահատման համակարգի գծով տրամադրվող խորհրդատվության շրջանակներում առաջարկվել է ցուցանիշների հատուկ համակարգ: Ցուցանիշները բավականին շատ են, եւ աշխատանքային խորհրդակցության ընթացքում նույնպես առաջարկել եմ մի շարք նոր՝ այդ թվում՝ ներդրվող տեղեկատվական համակարգերի կիրառության հարցում դատավորների հետեւողականությունը ցույց տվող ցուցանիշներ: ˙րինակ, դատական գործերի եւ որոշումների վերաբերյալ տվյալների ժամանակին մուտքագրումը ավտոմատացված համակարգի մեջ կարող է դառնալ դատավորների բարեխղճության կարեւոր բնութագրիչներից մեկը:
Մինչեւ վերջին ժամանակներս դատարանների նախագահները լիազորված էին գործերը հանձնարարելու կոնկրետ դատավորների, ինչն իր մեջ պարունակում էր սուբյեկտիվության որոշակի ռիսկ: Պատահականության սկզբունքով դատական գործերի մակագրման համակարգի ճիշտ կիրառումը թույլ կտա հավասարաչափ բաշխելու աշխատանքային ծանրաբեռնվածությունը դատավորների միջեւ, ինչպես նաեւ բացառելու այս կամ այն դատավորին գործերի մակագրման հարցում կողմնակալ որոշումների կայացումը:
Դատավորների գնահատումն, ըստ էության, իրենից ներկայացնում է դատական համակարգի կատարողականն առանձին դատավորների կտրվածքով: Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ դատարանների մակարդակով կատարողականության հետ կապված հարցերը: ˙րինակ, զեկույցներից մեկը նվիրված էր դատական համակարգում ծրագրային բյուջետավարման ներդրման հեռանկարներին, ինչը գործնականում կմեծացնի ուշադրությունը դատարանների գործունեության արդյունավետության գործնական ասպեկտների նկատմամբ: Երկու համակարգերի ներդրման գործընթացը կախված է մեկ ընդհանուր հարցի լուծմումից, այն է՝ դատական վիճակագրության արդյունավետ համակարգի ներդրումը, ինչը կցանկանայի նշել որպես առաջին քայլ, որից էլ պետք է հենց սկսել: Մասնավորապես, հարկ է ավելացնել դատական համակարգի արդյունավետության ցուցանիշները: Այդ ցուցանիշներից շատերը ներկայացվել են ՀԲ վերը նշված ծրագրի շրջանակներում պատրաստվող զեկույցում: Նշեմ նաեւ, որ դատավորների գնահատման գործուն համակարգը հնարավորություն կտա գնահատել նաեւ դատավորների ուսումնակրթական կարիքները: Իրենց գործունեության օբյեկտիվ գնահատականներն ունենալով՝ դատավորներն առավելագույնս պաշտպանված կլինեն անկողմնակալ որոշումներ կայացնելու ժամանակ:
_Ինչպե՞ս կարելի է Հայաստանի դատաիրավական համակարգում օգտագործել ոլորտի միջազգային փորձը:
Մ. դե Սիլվա.
_Մասնավորապես, Սինգապուրի ներուժը 40 տարի առաջ, երբ այնտեղ դեռ նոր էին սկսվում բարեփոխումները, գրեթե նույնն էր Հայաստանի հնարավորությունների հետ, երբ վերջինս սկսեց իրականացնել անցումային բարեփոխումները 20 տարի առաջ: Սինգապուրը եւ ԱՄՆ-ը ընտրվել էին որպես ընդհանուր իրավունքի համակարգ ունեցող երկրներ, որոնք հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում նախադեպի կիրառման համատեքստում:
Գտնում եմ, որ քննարկումների արդյունքում վեր հանված որոշ խնդիրներ Հայաստանի դեպքում շատ տեղին են: Դա, առաջին հերթին, տեխնոլոգիաների զարգացումն է: Սակայն ավելի կարեւոր հարց է մարդկային ռեսուրսների զարգացումը: Մենք կարող ենք ստեղծել դատական գործերի՝ պատահականության սկզբունքով մակագրման տեխնիկական համակարգեր, կարող ենք մշակել տարբեր մեխանիզմներ եւ ցուցանիշներ դատավորների գնահատման համար, եւ այդ ամենն, իրոք, նպաստում է համակարգի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը, սակայն հաջողության կարեւորագույն գրավականը դատավորների որակավորումն է: Հենց այս հարցն է առանձնացվել եւ կարեւորվել ԱՄՆ դաշնային դատավորի եւ Սինգապուրի շրջանային դատավորի ներկայացրած զեկույցներում: Երկու երկրներում նման է նաեւ փաստաբանների միությունների կողմից դատավորների գնահատման պրակտիկան: Այս դեպքում գնահատվում է ոչ միայն օրենքների իմացությունը, այլ նաեւ կոնկրետ գործերի դատաքննության շրջանակներում դատարանում դրսեւորած վարքագիծը:
Դ. Մելիքյան.
_Ներկայացված երկրներում դատավորների գնահատման համակարգերը ավելի քիչ են հենվում քանակական տեղեկատվության, մասնավորապես՝ վիճակագրության վրա, ինչը հատուկ է զարգացած երկրներին: Անցումային փուլում գտնվող եւ զարգացող երկրներում մեր օժանդակությամբ ներդրվող համակարգերը մեծապես հիմնվում են ավտոմատացման եւ վիճակագրական տվյալների վրա, ինչը պայմանավորված է տարաբնույթ ռիսկերի բարձր մակարդակով:
Սինգապուրում դատավորների գնահատման հիմքում ընկած են տեղեկատվության տարբեր աղբյուրներ՝ վիճակագրական տվյալներից մինչեւ դատարանների այցելուների հարցումների եւ բնակչության շրջանում անցկացված հարցումների արդյունքներ: Ամերիկյան փորձից ինձ համար ամենահետաքրքրականը առանձին վերցրած յուրաքանչյուր դատավորի համար վիճակագրական տվյալների առկայությունն ու հրապարակումն էր: Հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու կոնկրետ դատավորների մասով կազմված վիճակագրական տվյալներին: Դա բավականին հետաքրքիր մոտեցում է թափանցիկության առումով եւ կարող է կիրառվել Հայաստանի պայմաններում, հաշվի առնելով տեխնիկական պատշաճ պատրաստվածությունը, մասնավորապես, երկրի ամբողջ տարածքում միասնական կիրառելիություն ունեցող տեղեկատվական համակարգերը:
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 615 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024