ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 1 » Հայաստանն ամեն դեպքում կշահի /Անկախ այն բանից, Էրդողանը կայցելի Ծիծեռնակաբերդ, թե ոչ/
12:49
Հայաստանն ամեն դեպքում կշահի /Անկախ այն բանից, Էրդողանը կայցելի Ծիծեռնակաբերդ, թե ոչ/

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։
«Հայաստանը դիվանագիտական առումով շատ ճիշտ քայլ է կատարել, եւ երկու պարագայում էլ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը գա Հայաստան 2015թ. ապրիլի 24—ին, թե՛ մերժի հրավերը, Հայաստանը թե՛ դիվանագիտական, թե՛ բարոյական տեսանկյունից ավելի բարձր մակարդակի վրա կգտնվի»,–այս կարծիքին են եւ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Քաղաքական գործիչները դրական են գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահին հաջորդ տարի Երեւան հրավիրելն ու նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից նամակ—հրավերը փոխանցելը։ Ըստ նրանց, Թուրքիան կհայտնվի բարդ վիճակում, քանի որ Հայաստանը նախաձեռնողական քաղաքականություն է վարում եւ հարեւան երկրի ղեկավարին դժվար կլինի բացատրել, թե ինչու է մերժում Հայաստանի հրավերը։ Ազատ Արշակյանը չի բացառել, որ գուցե Թուրքիայի նախագահը չգա, սակայն գուցե այլ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյա ապրիլի 24—ին կայցելի Երեւան։
«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր—նախագահ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Նալբանդյանի այցից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Վերլուծաբանի համոզմամբ՝ Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ պաշտոնական Երեւանը միանում է Թուրքիայի նկատմամբ Արեւմուտքի այն ռազմավարությանը, «որին մենք ականատես կլինենք առաջիկա ամիսներին»։
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը դեսպանության «Twitter»—ի պաշտոնական էջում ողջունել է Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողության հրավերն ընդունելու որոշումը։
«Ուրախ եմ, որ Թուրքիան հրավիրել է, եւ Հայաստանն էլ ընդունել է»,–գրել է դեսպան Լիչը։
Ի դեպ, երեկ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի ներկայացրած հանրապետության 62—րդ կառավարության կազմին։ Դավութօղլուի՝ որպես քաղաքական գործչի որակներին անդրադարձել է արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին համարում է ոչ թե քաղաքական գործիչ, այլ դասախոս, գիտության մարդ։ Ըստ նրա, Էրդողանը նախագահի պաշտոնում արդեն հասցրել է սխալ որոշում ընդունել՝ Դավութօղլուին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցում։ Սաֆրաստյանը նշում է, որ Դավութօղլուն տնտեսագիտությունից շատ հեռու է, իսկ նրա գաղափարներն արտաքին քաղաքականության ոլորտում բերեցին նրան, որ «Զրո խնդիր հարեւանների հետ» գաղափարախոսությունը դարձավ «Զրո հարեւան առանց խնդրի»։
«Իր ամբողջ ճանապարհը նա կերտել է համալսարանում՝ որպես պրոֆեսոր, ուսումնասիրություններ կատարել եւ հեռու է եղել իրական կյանքից ու քաղաքականությունից։ Նրա մոտ ձեւավորվել են տեսական մոտեցումներ, որոնք նա ամփոփել է իր գրքում։ Այս տեսությունն իր էության մեջ, եթե սկսի իրականություն դառնալ, նշանակում է, որ Թուրքիան շարունակելու է վարել Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականությունը, որն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ հարեւանների հետ»,–ասել է Սաֆրաստյանը՝ հավելելով, որ երբ Դավութօղլուն նշանակվեց արտաքին գործերի նախարար եւ հնարավորություն ու իրավունք ստացավ իրականացնելու իր գաղափարները, Թուրքիան կանգնեց մեծագույն խնդիրների առաջ թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ տարածաշրջանում հարեւանների հետ, թե՛ այլ պետությունների հետ երկկողմ հարաբերություններում, թե՛ Թուրքիայի ներսում։ 
Ըստ Սաֆրաստյանի, վարչապետի պաշտոնում Էրդողանը պետք է առաջադրեր նախկին նախագահ Աբուլահ Գյուլի թեկնածությունը։ Թուրքագետի բնութագրմամբ՝ Գյուլն ավելի շրջահայց քաղաքական գործիչ է, ավելի զգուշավոր քաղաքական գիծ ունի եւ շատ ավելի լավ է ծանոթ երկրում տիրող իրադարձություններին։
«Նա ավելի մեծ հեղինակություն ունի քաղաքական շրջանակներում, քան Դավութօղլուն, եւ նրան նշանակելն ավելի ճիշտ կլիներ»,–ասել է Սաֆրաստյանը՝ հավելելով, որ փաստորեն Գյուլը դուրս մնաց քաղաքական ասպարեզից, սակայն նախկին նախագահը հայտարարել է մեծ քաղաքականությունից չհեռանալու մտադրության մասին, եւ այդ հանգամանքը, կարող է վճռորոշ լինել թե՛ Էրդողանի, թե՛ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար։
«Tert.am»—ի հետ զրույցում թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիա կատարած այցն արդարացված էր նաեւ այն առումով, որ նախագահի հայտարարությունից հետո թուրքական իշխանություններն ըստ էության խուսափում էին պատասխանել պաշտոնական հրավերին եւ որեւէ կերպ չէին արձագանքում։
«Այս այցով նախարարը եւս մեկ անգամ թուրքական կողմին հիշեցրեց իրենց պատասխանատվության մասին եւ ուղղակի ստիպեց արձագանքել մեր նախագահի հրավերին»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա Ռուբեն Մելքոնյանը հակված է ենթադրելու, որ հաշվի առնելով Էրդողանի ազգայնամոլական կերպարը, քիչ հավանական է, որ նա 2015 թվականին կայցելի Ծիծեռնակաբերդ։
«Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահի շուրջ ձեւավորվել է պրոֆեսիոնալների՝ իմիջմեյքերների, խորհրդականների թիմ, այդ թվում եւ Դավութօղլուի, ապա կարծում եմ, որ թուրքական կողմն անպայման որոշակի արձագանք կտա եւ որոշակի քայլ կանի՝ փորձելով հակաքայլ անել հայկական կողմի քայլերին։ Ենթադրում եմ, որ 2015 թվականի ապրիլին Թուրքիայում կկազմակերպվեն հիշատակի որոշակի միջոցառումներ, եւ, չի բացառվում, որ Էրդողանը նախ հանդես գա ցավակցական, կիսակեղծ ուղերձով, եւ երկրորդ՝ այցելի միջոցառումներից որեւէ մեկին։ Դա էլ նա կանի ոչ թե իր կամքով, այլ՝ ստեղծված իրավիճակի եւ իր թիմի խորհրդով»,–ընդգծել է թուրքագետը։
Որ Էրդողանը ցեղասպանության 100—ամյա տարելիցին չի գա Հայաստան՝ համոզված է նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ «Որպեսզի Էրդողանն այցելի Հայաստան՝ Թուրքիան նախ պետք է հրաժարվի ցեղասպանության ժխտողականության դիրքորոշումից, Թուրքիայի խորհրդարանը պետք է ընդունի ցեղասպանության փաստը, եւ դա հաստատի նախագահը։ Առանց դրա՝ Հայաստան այցելելու որեւէ քայլ Թուրքիան չի կատարի»,–նկատել է Հակոբ Չաքրյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 419 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024