
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում սեպտեմբերի 17–18—ը տեղի է ունեցել Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ—գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Միջոցառման շրջանակում քննարկվել են ԳԴՀ կողմից ՀՀ—ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցներով նախատեսված ծրագրերը, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային դրամաշնորհային միջոցներով ծրագրերի ֆինանսավորման հարցին՝ ուղղված տնտեսության եւ զբաղվածության խթանմանը, որակի ստուգման ենթակառուցվածքների աջակցությանը, հանրային ֆինանսների կառավարման ծրագրի իրականացմանը։ Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որը հիմք կհանդիսանա երկկողմ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության, ինչպես նաեւ վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար։
|