ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 5 » Հայաստանում լավ գիտեն թե՛ անվտանգության, թե՛ խաղաղության գինը
15:21
Հայաստանում լավ գիտեն թե՛ անվտանգության, թե՛ խաղաղության գինը

Եռակողմ հանդիպում ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակներում՝ նվիրված ԼՂ խնդրի կարգավորմանը
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՆԱՏՕ—ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։
ՆԱՏՕ–անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները եւ նախանշվել նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները։
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։ Հանրապետության նախագահը նախ ողջունել է հյուրընկալ երկրի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, հանդիպման մասնակիցներին, այդ թվում՝ աֆղան գործընկերներին։
«Որպես ՆԱՏՕ—ի գործընկեր եւ միջազգային անվտանգության ապահովմանն իր մասնակցությունը բերող պետություն՝ Հայաստանը 2010թ. փետրվարից ներգրավվեց Աֆղանստանի միջազգային անվտանգության աջակցության ուժերում՝ մեկ տարի անց՝ 2011թ. հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը։ Անցած չորս ու կես տարիների ընթացքում հայ խաղաղապահները միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում ձեռք բերեցին փոխգործակցության անգնահատելի փորձ։ Հատուկ կառանձնացնեմ Գերմանիայի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, որը, վստահաբար, ՆԱՏՕ—ի անդամ եւ գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն եւ ուսանելի օրինակ է»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում լավ գիտեն թե՛ անվտանգության, թե՛ խաղաղության գինը։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրանց համար մեր երկիրն ստիպված է պայքարել գրեթե ամեն օր։ «Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա՛մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ՝ ի դեմս ԱՄՆ—ի եւ Ֆրանսիայի, կա՛մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որեւէ լավ տեղ չի տանում։ Կա՛մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա՛մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որեւէ արժեք չտվող ու նման թղթերից թեւեր առնող Ադրբեջանը»,–ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Նյուպորտում երեկոյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը։
Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարին վերաբերող հարցեր։ Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում։
Պետքարտուղար Քերին իր խոսքում եւս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը եւ կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման եւ կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման համար։
Ջոն Քերին կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով բանակցությունների շարունակումը եւ իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը։ ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարեւոր է կողմերի քաղաքական կամքը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 409 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024