ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2019, 22:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [582]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [459]
Մշակույթ [14]
Հասարակություն [762]
Սպորտ [1]
Տեսակետ [47]
Տարածաշրջան [73]
Զանազան [176]
Քաղաքականություն [607]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 1 » Հայաստանը Ֆրանսիայում կունենա ռազմական կցորդ /Սեյրան Օհանյանը պարգեւատրել է ֆրանսիական համալսարանի դասախոսներին/
13:59
Հայաստանը Ֆրանսիայում կունենա ռազմական կցորդ /Սեյրան Օհանյանը պարգեւատրել է ֆրանսիական համալսարանի դասախոսներին/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31—ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան, որտեղ հանդիպեց համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ուսանողության հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին ուղեկցում էր ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել դը Մորզելեկը, ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ «Պատիվ է ՀՀ ԶՈՒ կազմավորման օրվան նվիրված արարողություններից ու միջոցառումներից անմիջապես հետո ընդունել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ում հանդեպ հարգանքը մեծ է՝ որպես պատերազմի միջով անցած մարդու»,–նշեց համալսարանի ռեկտոր Ժոել դը Մորզելեկը՝ հավելելով, որ միանում է հայ ժողովրդին՝ զինված ուժերի կազմավորման 20—ամյակի շնորհավորանքներին։ Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց դասախոսներին ու ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի։ Վերջում Ժոել դը Մորզելեկը Սեյրան Օհանյանին շնորհեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի տասնամյակի շքանշան։ «Որպես զինվորական ես սովորություն ունեմ շքանշաններ ստանալիս արտասանել. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» խոսքերը։ Այս դեպքում պետք է հավելեմ նաեւ, որ այսուհետեւ ծառայում եմ նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանին»,– ասաց նախարարը։ Նախարարության անունից որպես շնորհակալություն երիտասարդներին բարձր մակարդակով կրթություն տալու ու հայրենասիական ոգով դաստիարակելու համար՝ համալսարանին նվիրեց արծաթյա հուշապատկեր, իսկ համալսարանի դասախոսական կազմին՝ ռեկտոր Ժոել դը Մորզելեկի գլխավորությամբ, պարգեւատրեց ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության մեդալով։
Ֆրանսիայում Հայաստանը երբեւէ չի ունեցել ռազմական կցորդ, եւ արդեն որոշում է կայացվել, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը լինելու է նաեւ ռազմական կցորդի պաշտոն։ Այն հնարավորություն կտա Ֆրանսիայի հետ ավելի խոր համագործակցել նաեւ ռազմական ոլորտում, նշեց Ս. Օհանյանը։ «Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ կենտրոնանում են մի շարք պետությունների շահեր։ Հաշվի առնելով այդ գործոնը՝ Հայաստանն ամուր կապեր է հաստատել ու հաջողությամբ համագործակցում է երկու կարեւորագույն անվտանգության համակարգերի՝ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ—ի հետ։ Միաժամանակ Հայաստանը առանձին—առանձին ռազմական ոլորտում հարաբերություն է հաստատել եվրոպական մի շարք պետությունների հետ»,– նշեց նախարար Օհանյանը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայում ռազմական կցորդի պաշտոնի ներդրումը հնարավորություն է պաշտոնական մակարդակում ավելի խորն ու բազմակողմանի լուծումներ գտնելու նաեւ երկկողմ ռազմական հարցերում։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նախորդ տարի արձանագրվել է զինծառայողների մահվան ամենացածր ցուցանիշը, քան երբեւէ։ Այդ հանգամանքը, սակայն, չի կարող սփոփանք լինել, ասաց ՀՀ պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ 2012 թվականին ընդառաջ ինքը հրահանգել է բոլոր միջոցները գործադրել՝ բանակում արտակարգ պատահարներն ու զոհերը բացառելու համար։ «Այլեւս չեմ ընդունելու այն բացատրությունը, թե իբր խաղաղ պայմաններում զոհեր լինում են աշխարհի բոլոր պետությունների բանակներում։ Ես հստակորեն հայտարարել եմ, որ ջոկի հրամանատարներից մինչեւ ՀՀ պաշտպանության նախարարը, պետք է գործադրեն հնարավոր բոլոր կարգապահական քայլերը՝ բացառելու մահվան ու ինքնասպանության դեպքերը»,–նշեց Սեյրան Օհանյանը։ Միաժամանակ խոսելով սպանությունների ու ինքնասպանությունների պատճառների մասին՝ նախարարը հավատիացրեց, որ որոշ դեպքերում դրա պատճառ են դառնում փողոցային բարքերը։ «Պնդումը, թե բանակը հասարակության հայելին է, այսուհետեւ չի գործի ՀՀ զինված ուժերի համար։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ բացառելու «գողական ու փողոցային» բարքերի մուտքը բանակ»,–ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 164 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019