ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 25 » Հայտնի հայերը հիշեցնում են աշխարհին
16:49
Հայտնի հայերը հիշեցնում են աշխարհին

Ամբողջ աշխարհով սփռված հայերը Հայաստանի կողքին են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Նրանք իրենց գրառումներով կամ ներկայացնում են ցեղասպանության մասին իրենց ընտանիքների հիշողությունները, կամ պահանջում են ընդունել ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ այդ ճանապարհին դեռեւս շատ բան չի արվել։ 
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է «Նրանք ընկան» տեսահոլովակը։ «Այսօր՝ ապրիլի 24—ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 99—րդ տարելիցը։ Այս ստեղծագործությունը գրվել է 1975 թվականին Ազնավուրի եւ Գեորգ Գարվարենցի կողմից՝ 60—րդ տարելիցի կապակցությամբ։ Մինչեւ օրս ոչ մի արդարություն, ոչ մի ճանաչում եւ ոչ մի քավություն»,–նշված է Ազնավուրի էջում։
Երգչուհի Շերն իր թվիթերյան միկրոբլոգում նշել է. «Ցեղասպանությունը ճշմարտություն է, թեեւ թուրքերն այն ժխտում են։ Բայց դա պատահել է։ Ինչպես մենք սպանեցինք բնիկ ամերիկացիներին, այնպես էլ թուրքերը սպանեցին հայերին»։
Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը թվիթերի իր էջում երկու գրառում է կատարել։ 
Նախ անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը. «Կարծես թե առաջին անգամ է, երբ թուրք քաղաքական գործիչը՝ վարչապետի պաշտոնում, ցավակցում է 1915 թվականի ցեղասպանության զոհերին։ Ուղղակի քա՞յլ»։ Այնուհետեւ Քեոսայանը նշել է. «Այսօր 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Իմ նախնիները փախչում էին Կարսի կոտորածներից։ 1,5 միլիոն տանջված մարդիկ։ Հավերժ ցավ...»։
Նշանավոր շոումեն Միխայիլ Գալուստյանը թվիթերյան իր միկրոբլոգում տարածել է, որ Թուրքիան 2015—ին հատկացնելու է 400 միլիոն դոլար՝ ցեղասպանությունը ժխտելու միջոցառումների համար։ «24 ապրիլի—Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Հիշում ենք եւ երբեք չենք մոռանա»,–նշել է Միխայիլ Գալուստյանը։
Կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը՝ հավելելով. «99 տարի։ Մենք հիշում ենք»։
Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ ՖԻԴԵ—ի դասակարգման աղյուսակում երկրորդ համար Լեւոն Արոնյանը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Եկեք հերթական անգամ հարգենք ցեղասպանության զոհերի հիշատակը»,–ֆեյսբուքյան էջում գրել է գրոսմայստերը։
«#99years»,–նշված է Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում։
Բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կոչ է արել չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին։ «Մի՛ մոռացեք Հայոց ցեղասպանությունը. 19—րդ դարի վերջը եւ 20—րդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր։ 
Օսմանյան կայսրությունը պետական մակարդակով ծրագրեց եւ իրագործեց հայերի զանգվածային կոտորած։ Այն իր գագաթնակետին հասավ 1915—1916թթ., երբ 1915—ի ապրիլի 24—ին սկսված ջարդերին զոհ գնաց մոտ 1.5 միլիոն հայ»,–նշված է Աբրահամի ֆեյսբուքյան էջում։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 461 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024