ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 8 » ՀՀ նախագահն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը
07:07
ՀՀ նախագահն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6–ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական—քաղաքական գործիչ եւ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100—րդ եւ նաեւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում։ Սերժ Սարգսյանը կարեւորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն տեղում ծանոթանալու երկրում տեղի ունեցող զարգացումներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացանող հարցեր եւ, իհարկե, նոր թափ հաղորդելու միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ են ստացել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերածվելով առանձնաշնորհյալ հարաբերությունների Սերժ Սարգսյանի խոսքով, դրա վկայությունն է հայ—ֆրանսիական կապերի վերընթաց զարգացումը բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսությունը, միջխորհրդարանական ակտիվ կապերը, Հայաստանի եւ Ֆրանսիայի 30—ից ավելի շրջանների ու քաղաքների միջեւ սերտ գործընկերային կապերը, տնտեսական, մշակութային, կրթական ու այլ բնագավառներում արդյունավետ համագործակցությունը, ձեւավորված լայն իրավապայմանագրային դաշտը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ս.թ. մայիսին Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան նոր թափ է հաղորդել հայ—ֆրանսիական բարեկամական հարաբերություններին։ Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել, որ Ֆրանսիայի նախագահը հետեւողականորեն ուշադրության կենտրոնում է պահում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Ընդամենը երկու օր առաջ Միացյալ Թագավորությունում ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Օլանդի հետ երկկողմ հանդիպման ժամանակ եւս, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Ֆրանսուա Օլանդը հետաքրքրվել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքով։
Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում լավ առիթ է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ բարեկամությունը, որի ջատագովն էր Ժորեսը, ավելի խորացնելու։ Որպես Ֆրանսիայի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ՝ նա եւս երկկողմ միջպետական կապերի ամրապնդման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը։
Նախագահը բարձր գնահատելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու քայլը՝ նշել է, որ Հայաստանն ամենայն ուշադրությամբ է հետեւում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման ուղղությամբ գործընթացներին, որը, նրա համոզմամբ, ոչ միայն հարգանքի տուրք կլինի ցեղասպանության զոհերի հիշատակին, այլեւ գործուն քայլ՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ նման զանգվածային հանցագործությունների կանխարգելման։ Բրյունո լը Ռուն վստահեցրել է, որ իրենք ջանք չեն խնայելու այդ ուղղությամբ աշխատանքները հետեւողականորեն շարունակելու եւ տրամաբանական ավարտին հասցնելու համար, քանի որ, ըստ նրա, այն, ինչ անում է Ֆրանսիան՝ ուղղված է ամբողջ մարդկությանը։
Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է նաեւ ֆրանսիացի օրենսդիրների այցելությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ «Ֆրանսիա—Լեռնային Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ստեղծումը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 379 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024