ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 24 » ՀՀ նախագահը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
15:15
ՀՀ նախագահը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ։
Հանրապետության նախագահը, ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այդ գործընթացում երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Թորբյորն Յագլանդը կարեւորել է գործընթացը եւ դրան Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը։ ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է այդ գործընթացին ԵԽ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը եւ վստահություն հայտնել, որ դա կնպաստի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի եւ նրա հասարակության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացն է՛լ ավելի խորացնելուն։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024