ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 16:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 4 » ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել /Եվ նոր կառավարությանը մաղթել հայրենանվեր ու արդյունավետ աշխատանք/
12:45
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել /Եվ նոր կառավարությանը մաղթել հայրենանվեր ու արդյունավետ աշխատանք/

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն ընդունվել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում։ Այս մասին նիստից հետո տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 
Նրա խոսքով, նոր վարչապետի եւ նոր կառավարության հարց չի քննարկվել, քանի որ, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ նախագահը պետք է խորհրդակցություններ իրականացնի թե՛ քաղաքական մեծամասնության, թե՛ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական խմբակցությունների հետ, եւ դրանից հետո արդեն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, նշանակի նոր վարչապետ եւ նոր կառավարություն։
Տիգրան Սարգսյանը գրառում է արել «Ֆեյսբուքում». «Սիրելի հայրենակիցներ, դեռեւս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը։ Որոշումս հասունացած էր եւ խորը գիտակցված։ Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել՝ մի շարք կարեւոր պետական միջոցառումների եւ ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, եւ առաջին հերթին հանրապետության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար։ Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր եւ արդյունավետ աշխատանք»։

Հայաստանի Սահմանադրության 55 հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը։
Նույն հոդվածով սահմանվում է նաեւ վարչապետի նշանակման կարգը. Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 452 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024