ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 06:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 15 » ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն եւ ՀԱԿ—ը՝ քաղաքական ֆավորիտներ /Ընտրողների 31%—ը գիտի, թե ում է ընտրելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում/
18:32
ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն եւ ՀԱԿ—ը՝ քաղաքական ֆավորիտներ /Ընտրողների 31%—ը գիտի, թե ում է ընտրելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում/
Ապագա խորհրդարանում ուժերի դասավորության մասին կանխատեսումներ ու դիտարկումներ անել քաղաքագետներն ու սոցիոլոգները սկսել են կատարել ընտրություններից դեռ ամիսներ առաջ։ Նրանց կանխատեսումները ինչ—որ չափով տարբերվում են, սակայն բոլորը միանշանակ կարծում են, որ ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն եւ արտախորհրդարանական ընդդիմություն ՀԱԿ—ը խորհրդարանում ներկայացված կլինեն։
Ինչպես համոզված է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, կոալիցիոն այս երկու ուժերը եւ ՀԱԿ—ը քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժերն են, ուստի անպայման կլինեն ապագա խորհրդարանում։ Քաղաքական դաշտը պայմանականորեն բաժանելով չորս խմբի՝ վերոնշյալ երեք ուժերին նա դասեց առաջին խմբին։ Երկրորդ խմբում պակաս ազդեցիկ ուժերն են՝ ՀՅԴ—ն եւ «Ժառանգությունը», որոնք, փորձագետի համոզմամբ, ապագա խորհրդարանում հայտնվելու նվազ հնարավորություններ ունեն, քանի որ դաշնակցության առաջընթացի միտումը նվազել է, մոտավորապես 50 տոկոսով անկում է եղել, իսկ «Ժառանգությունը» պարզապես լիդերային կուսակցություն է, որը նույնպես չաշխատեց։ «Օրինաց երկիր» կուսակցությանը քաղաքական տեխնոլոգը տեսնում է երրոդ խմբում։ Քաղաքական դաշտի մնացած կուսակցությունները, վիրտուալ կուսակցություններ են, որոնց ներկայացուցիչներին տեսնում ենք միայն մամուլի ասուլիսներին՝ «Ազատ դեմոկրատներ», «Նոր ժամանակներ», ՄԱԿ, ՀԴԿ, ՀԿԿ եւ այլն։ Սրանք կազմում են չորրորդ խումբը։
«Ազատ դեմոկրատների» եւ ՀՅԴ հարցում քաղտեխնոլոգի հետ չհամաձայնեց փորձագետ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ «Ազատ դեմոկրատները» վիրտուալ կուսակցություն չէ, քանի որ ԱՄՆ–ի երկու դեսպաններն այցելել են նրանց գրասենյակ, այսինքն՝ ԱՄՆ—ն աջակցում է այս կուսակցությանը։ Նա հնարավոր է համարում «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» դաշինքը, իսկ ՀՅԴ—ն հնարավոր է՝ հաղթահարի հինգ տոկոսի շեմը։
Փորձագետի կարծիքով, լրագրողների ներկայությունը խորհրդարանում դրական ազդեցություն կունենա։
Քաղաքական ուժերին վերաբերող հնարավոր զարգացումներին երեկ անդրադարձել է նաեւ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով մի քանի ամիս առաջ կանխատեսում էր արել, որ խորհրդարան անցնող երեք քաղաքական ֆավորիտները լինելու են ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն եւ ՕԵԿ—ը։ Հիմա էլ նրա տեսակետը չի փոխվել։ Նրա կարծիքով, ընտրություններից հետո էլ ՀՀԿ—ն ու ԲՀԿ—ն կոալիցիա կկազմեն։
Ընտրաթեմայի մասին լրագրողների հետ հանդիպմանը թվերի լեզվով է խոսել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նա համոզված է, որ Հայաստանում հասարակության 31%—ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկելու մասին արդեն կայացած որոշում ունի, եւ ընտրության հնարավոր մասնակիցների մեջ նրանք կկազմեն 41.3%—ը։
«Այս շրջանում 17—18% ընտրողների ձայների որս է գնում, գուցե հենց դրանք վճռորոշ լինեն ընտրությունների ելքի համար։ Եթե 2012—ին մասնակցի ընտրողների 58.5—60%—ը, ապա դա պետք է կազմի 1.2 մլն հոգի։ Հնարավոր է, որ հաջողված քարոզարշավները եւ արտաընտրական գործոնները բարձրացնեն բնակչության ընտրական ակտիվությունը, բայց այն չի գերազանցի 65%—ը»,—ասել է նա։
Սոցհարցումն անցկացրել է Ահարոն Ադիբեկյանի ղեկավարած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը՝ 2012թ. հունվարին ՀՀ բոլոր մարզերի 1200 անձանց շրջանում։
Հարցումը պարզել է, որ գալիք ընտրություններով հետաքրքրվողների ընդհանուր թիվը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 75%—ը։ Նրանց 21%—ը հետաքրքվում է, բայց չի գնա ընտրելու, 27%—ը չգիտի ում կտա իր ձայնը, իսկ 51%—ը արդեն որոշել է, թե ում է տալու իր քվեն։ Ըստ Ադիբեկյանի, ընտրությունների չի գնա բնակչության 20.5%—ը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 518 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024