Գլխավոր էջ » 2012»Փետրվար»10 » ՀՀԿ—ն, «Օրինաց երկիրը» եւ «Ժառանգությունը» ԵԺԿ կուսակցության անդամ են
18:37
ՀՀԿ—ն, «Օրինաց երկիրը» եւ «Ժառանգությունը» ԵԺԿ կուսակցության անդամ են
Հայաստանի
հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները
դարձան Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ։ Ինչպես Բրյուսելից
«Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ
Զաքարյանը, ԵԺԿ—ի ասամբլեայում կայացվել է որոշում եւ քննարկման
արդյունքում երեք կուսակցությունները ստացել են դիտորդ անդամի կարգավիճակ,
որը ոչ Եվրամիության անդամ երկրների համար միակ կարգավիճակն է։ «Սա
նշանակում է ամբողջությամբ մասնակցել ԵԺԿ—ի քաղաքական կյանքին, եւ մեծ
կարեւորություն ունի Հայաստանի համար։ Վստահ եմ, որ այս հնարավորությունը
երկրի ապագա քաղաքական կյանքում նոր հնարավորություններ կարձանագրի»,–ասել է
Զաքարյանը։