ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 26 » Հստակ մեսիջներ միջազգային հանրությանը /ՄԱԿ—ում Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր/
12:43
Հստակ մեսիջներ միջազգային հանրությանը /ՄԱԿ—ում Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր/

Սեպտեմբերի 24—ին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանում ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապված մի քանի ուշագրավ շեշտադրումներով։ Նրա համարձակ ելույթը մեսիջ էր՝ ուղղված միջազգային հանրությանն ու մեր «հարեւաններին», եւ բավականին դրական արձագանք գտավ մեր երկրում։
Սերժ Սարգսյանը իր ելույթում մի շարք կարեւոր մեսիջներ հղեց միջազգային հանրությանը, «Tert.am»—ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «ՀՀ նախագահը հանդես եկավ ոչ միայն որպես համահայկական առաջնորդ, այլ նաեւ՝ որպես Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան։ Ելույթում կարմիր թելի պես երեւում է ազգային շահն ու հայրենատիրության եւ պահանջատիրության գաղափարը»,–ասել է նա։
Նախագահի ելույթի առաջին հստակ մեսիջն այն էր, որ Հայաստանը շարունակելու է պայքարը ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, այսինքն՝ պահանջատիրություն՝ ամենաբարձր մակարդակով՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանությունը պետք է դատապարտվի։ Հենց այն, որ նախագահն իր ելույթն սկսեց շնորհակալական խոսքով՝ այն երկրներին ու կառույցներին, որոնք դատապարտել են ցեղասպանությունը, դրա վառ ապացույցն էր. «Երկրորդ մեսիջը՝ խոսելով հայ—թուրքական հարաբերությունների մասին՝ նախագահը հստակ նշում է, որ Հայաստանը, հավատարիմ մնալով իր ստանձնած պարտավորություններին, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շահին, երբեք Թուրքիայի հետ չի խոսել նախապայմանների լեզվով, եւ Հայաստանն է նախաձեռնել առանց նախապայմանների հարաբերությունները, որը բարձր է գնահատվել միջազգային հանրության կողմից, բայց ի պատասխան դրա՝ Թուրքիան ոչ միայն չվավերացրեց հայ—թուրքական արձանագրությունները, այլեւ՝ խախտեց բոլոր պայմանավորվածությունները ոչ միայն Հայաստանի, այլեւ առաջին հերթին՝ միջազգային հանրության հետ՝ ԱՄՆ—ի, Շվեյցարիայի եւ ՌԴ—ի։
Հաջորդ մեսիջն այն է, որ ՄԱԿ—ի ամբիոնից ԼՂ—ի մասին խոսելով՝ նախագահ Սարգսյանն օգտագործում է «ազատ Արցախ» բառակապակցությունը՝ այդ եզրույթով ցանկանալով նշել, որ Արցախի ազատությանը, անկախությանն այլընտրանք չկա. դա է որոշել Ղարաբաղի ժողովուրդը։
Չորրորդ մեսիջը՝ խոսելով մշակութային ցեղասպանության մասին՝ նախագահը բարձրացնում է ԻԼԻՊ—ի կողմից Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման հարցը եւ ասում, որ սա կրոնական խնդիր չէ, ամբողջ մարդկության խնդիրն է, որ մարդկությունը պետք է պայքարի ֆաշիզմի եւ այլատյացության նման դրսեւորումների դեմ»։ 
Էդուարդ Շարմազանովը կարեւորում է նաեւ այն, որ նախագահը ՄԱԿ—ի ամբիոնից բարձրացնում է եզդի եղբայր ժողովրդի ոչնչացման խնդիրը Հյուսիսային Իրաքում. «Այսինքն՝ նախագահն ականջալուր է իր յուրաքանչյուր քաղաքացու պահանջին, խնդրանքին։ Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը կրկին ցույց է տալիս, որ իր յուրաքանչյուր քաղաքացու նախագահն է»։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ հաջորդ մեսիջը լույս է սփռում ՄԱԿ—ի ԱԽ—ի 4 բանաձեւի վրա՝ նախագահը ՄԱԿ—ի ամբիոնից ցույց է տալիս, որ ադրբեջանական քարոզչամեքենան ոտքից գլուխ կեղծ է եւ շինծու, եւ այդ 4 բանաձեւն իրականում խախտում է եւ խախտել է Ադրբեջանը, ոչ թե Հայաստանն ու Արցախը։
«Սերժ Սարգսյանի ելույթը կարելի է համարել ՄԱԿ—ի՝ որպես 2—րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ազգերին միացնող նոր առաքելություն ունեցող, քաղաքակրթական միջավայր եւ մշակույթ ձեւավորող այդ բարձր ամբիոնին հարիր առաջնորդի ելույթ, որովհետեւ այն խնդիրները, այն հարցադրումներն ու մեսիջները, որոնք բարձրացված էին այդ ելույթի մեջ, ոչ միայն Հայաստանին եւ հայությանը, այլ համամարդկային արժեքներին, իղձերին ու երազանքներին էին վերաբերում»,– «Panorama.am»—ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Ըստ նրա՝ հատկապես կարեւոր են այդ ուղերձներից մի քանիսը. ցեղասպանության հանցագործության դեմ պայքարը, որովհետեւ Հայաստանն ու հայերն այսօր այդ առաջնագծում են կանգնած, եւ «մեր պայքարը լոկ Թուրքիայի կամ աշխարհի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը ընդունելու պայքար չէ, այլեւ պայքար է՝ ընդդեմ ցեղասպանություն հանցագործության, ընդդեմ մարդկության դեմ ոճիրի»։
Հաջորդ թիրախային ուղերձը, որը նույնպես համամարդկային է եւ տեղ գտավ ՀՀ նախագահի ելույթում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարն է, որովհետեւ ազատ Արցախը եւ Արցախի ժողովուրդը իսկապես այդ պայքարի առաջամարտիկներն են։
«Պարզ է, որ որեւէ պետություն չի ցանկանում մաս կորցնել, ոչ մի իշխանություն չի ցանկանում թուլանալ տարածքով կամ բնակչությամբ, բայց Շոտլանդիայի հանրաքվեի օրինակը ցույց տվեց, որ միմիայն քաղաքակիրթ, լեգիտիմ միջոցներով ժողովրդին օրինական նախապատվություններ եւ պայմաններ առաջարկելով կարելի է պահպանել սեփական պետության սահմաններում, այլ քայլեր՝ բռնություն, վայրագություն, թույլատրված չեն ո՛չ միջազգային օրենսդրության նորմերով, ո՛չ էլ քաղաքակիրթ աշխարհի մշակույթով։ Մենք նույնպես միանում ենք ու շնորհավորում Շոտլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի ողջ ժողովրդին, որ այս փորձությունից քաղաքակիրթ ձեւով դուրս եկան, կարեւոր չէ այստեղ արդյունքը՝ այո—ն, թե ոչ—ը, այլ այն, որ պետությունն ու ժողովուրդը կարողացան միասնականությունը եւ իրար նկատմամբ հարգանքը պահպանելով՝ որոշման գալ»,–ասել է ԱԺ փոխնախագահն ու ավելացրել՝ այս հակադրումն իսկապես բացառիկ օրինակ է աշխարհի համար, թե ինչպիսին կարող է լինել քաղաքակիրթ պետությունը եւ ինչպիսին՝ բարբարոս իշխանությունը։
«ՀՀ նախագահի ելույթը հավասարակշռված, տարածաշրջանային պատասխանատվության գիտակցումով եւ տարածաշրջանի լիդերի ելույթ էր»։ Այսպես է գնահատել Ս. Սարգսյանի ելույթը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը։
Պատգամավորի կարծիքով, նախագահ Սարգսյանը փորձեց օգտագործել այդ շատ հեղինակավոր միջազգային քաղաքական ամբիոնը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններում առկա խնդիրները բարձրաձայնելու համար, որոնք թեպետ կապված են ՀՀ—ի հետ, բայց ուղղակիորեն առնչվում են միջազգային հանրության, մասնավորապես՝ այնպիսի հեղինակավոր կառույցի հետ, ինչպիսին է ՄԱԿ—ը։
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ—ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքով. «ՀՀ նախագահի մեսիջը, թե լայն շրջանակներում քննարկվում է հայ—թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը, այն էր, որ Երեւանը Անկարայի ոչ մի նախապայման չի կատարի եւ այդ եղանակով Թուրքիայի հետ սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման չի դիմի»։ 
ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ նախագահի ելույթում կային ճիշտ շեշտադրումներ թե՛ հայ—թուրքական հարաբերությունների, թե՛ արցախյան հիմնահարցի հետ կապված. «Նախագահն այդ բարձր ատյանից բացահայտեց Ադրբեջանի քաղաքականությունը։ Հատկանշական է, որ ԼՂ հակամարտության հարցի առնչությամբ Սարգսյանը խոսեց ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի բանաձեւերի մասին եւ շեշտեց, որ Ադրբեջանը չի կատարում բանաձեւերի պահանջները։ Կարեւոր էր նաեւ այն, որ նախագահն ասաց, թե Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից եւ փորձում է հարցը տեղափոխել անտեղյակ, ես կավելացնեի նաեւ՝ կաշառվող ատյան»։
Ինչ վերաբերում է «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությանը, ապա ճիշտ պատասխան էր Թուրքիայի նախագահի ոճին։ «Այս բառերով նախագահը ներկայացրեց հասարակության տեսակետը Թուրքիայի այն դիրքորոշմանը, որ սահմանի բացումն ու հարաբերությունների հաստատումը կապում են Ղարաբաղի հարցի հետ»,–ասել է Կիրո Մանոյանը։
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարեւորում է նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթը այն իմաստով, որ նա ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ներկապնակն իր ամբողջության մեջ՝ ղարաբաղյան հիմնախնդիր, ցեղասպանության 100—ամյա տարելից, հարեւանների հետ փոխհարաբերություններ, ավելի ճիշտ՝ տարածաշրջանում հարեւանություն անելուն խոչընդոտող խնդիրներ։
«Խոսքը հատկապես Թուրքիային է վերաբերում, որը հայ—թուրքական արձանագրությունները շարունակ կապում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Նախագահը նշեց, որ այսօրվա դրությամբ գրեթե անիմաստ է խոսել գործընթացի շարունակականության մասին»,–ասել է քաղաքագետը՝ շարունակելով, որ նախագահ Սարգսյանն իր ելույթում նաեւ մատնանշել է Ադրբեջանին, որը կոպտորեն խախտել է բոլոր միջազգային նորմերը եւ պարտավորությունները, որ Ադրբեջանը ժամանակին ստանձնել է՝ թեկուզեւ նույն ՄԱԿ—ի շրջանակում. «Ելույթի առանցքային մեխերից մեկն այն էր, որ խոսք չի կարող լինել ինչ—որ նախապայմանների մասին, եւ որ դա է Հայաստանի հստակ դիրքորոշումը։ Փաստացի Սերժ Սարգսյանն ասաց, որ Ղարաբաղը որեւէ գնի դիմաց հայերը երբեք չեն պատրաստվում տալ, եւ սա է թերեւս ամենագլխավոր ուղերձը»։
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հետեւյալ դիտարկումն է արել. «Չնայած նրան, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ որեւէ հարաբերություն չկար, չնայած այն իրավիճակին, որ ստեղծվել էր տարածաշրջանում, Հայաստանն իրականացնում է պրոակտիվ արտաքին քաղաքականություն, որի դրսեւորումներից էր նաեւ Թուրքիայի հետ որոշակի հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների մտնել բանակցային գործընթացի մեջ։ Ի պատասխան սրան, մենք ստանում ենք անգործություն, պարալիզացված դրսեւորումներ։ Այս վիճակը հետեւյալ հարցն է առաջ բերում՝ որքա՞ն սպասել։ Իսկ այն հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար պահել Հայաստանի ստորագրությունը արձանագրությունների տակ, ստանում է նաեւ տրամաբանական պատասխան՝ ժամանակն անցնում է, ու եթե որեւէ դրական քայլ չի կատարվում, մնում է հետ կանչել սեփական ստորագրությունն արձանագրությունների տակից»։
Ալ. Մարկարովի դիտարկմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն իր մեջ պարունակում էր այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են Հայաստանի դերին ժամանակակից միջազգային գործընթացներում, Հայաստանի դերին տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ապահովման մեջ, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին։
Ելույթում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հատվածը Սոչիում երեք նախագահների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հարցի շարունակությունն էր։ «Փակագծերը բավականաչափ բացվեցին եւ Սոչիում հնչած հռետորական հարցին հաջորդեց ՄԱԿ—ի ԱԽ չորս բանաձեւերի բացումն ու հերթականությամբ նշվեց, թե բանաձեւերի որ կետերն ու ինչպես չի կատարում Ադրբեջանը»,–ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։ ։
Ըստ Բեքարյանի, պակաս կարեւոր չէր նաեւ այն հանգամանքը, որ նախագահն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ—ի գործունեությանն ու այդ կառույցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը։
«Հայաստանի եզդիները հարգանքի արժանի եւ կարեւոր քայլ են համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլը, ով ՄԱԿ—ի ամբիոնից բարձրաձայնել է Իրաքում եզդիների կոտորածի հարցը»,–արձագանքել է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին։ Այն քայլերը, որոնք մի քանի ամիս առաջ իշխանությունները խոստացել էին կատարել կատարվեցին. «Մենք գնահատում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները հետեւողական են այս հարցում»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 426 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024