Փետրվարի
27—ի երեկոյան «Միասին» շարժման անդամներն ու համակիրները մոմերով երթ են
կազմակերպել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Սումգայիթում զոհ դարձած հայերի
հիշատակին նվիրված խաչքարի մոտ։
Մոմերով երթի հարյուրավոր մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում ջահերով
կազմել են «NEVER AGAIN» («Այլեւս երբեք») բառակապակցությունը, իսկ Մեծ
եղեռնի հուշահամալիրի մշտավառ կրակից վառել են ջահերից մեկը, ապա ֆլեշմոբի
բոլոր մասնակիցների ջահերը։
Միասին շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում
նշեց, որ ակցիայով առաջին հերթին նպատակ ունեին հարգել սումգայիթյան
ոճրագործության զոհերի հիշատակը։
«Մեր ակցիան մեսիջ էր՝ ուղղված ողջ քաղաքակիրթ մարդկությանը, նաեւ
Ադրբեջանին, որ վերջին շրջանում ակտիվացրել է հակահայ քարոզչությունը ե՛ւ
երկրի ներսում, ե՛ւ երրորդ երկրների լսարանի համար»,–նկատեց նա։
|