ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 25 » Ժամանակացույցը հաստատվեց /Մեկնարկել է ընտրությունների նախապատրաստման գործընթացը/
18:14
Ժամանակացույցը հաստատվեց /Մեկնարկել է ընտրությունների նախապատրաստման գործընթացը/


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարեց արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6—ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ ընտրական օրենսգրքի նախատեսված են հստակ սահմանված ժամկետներ ու միջոցառումներ, զուտ կազմակերպական աշխատանքների իրականացման համար ժամանակացույցը անհրաժեշտ է։ «Ընտրության օրվա նշանակումից հետո պետք է լիներ ժամանակացույցի հաստատումը, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար պարզ լինի ընտրական օրենսգրքով նախատեսված այս կամ այն գործառույթի հստակ իրականացման ժամանակահատվածը՝ սկիզբը եւ ավարտը»,–նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ժամանակացույցը կտեղադրվի ԿԸՀ համացանցային կայքում եւ հասանելի կլինի քաղաքացիներին։ Այն եւս մեկ լրացուցիչ հնարավորություն է՝ ապահովելու ընտրական գործընթացների թափանցիկությունը, հրապարակայնությունն ու լիակատար վերահսկողությունը։ Ժամանակացույցում նշված են 96 միջոցառումներ, որոնք ամրագրված են ըստ ժամկետների։ Ժամանակացույցով առաջին քայլը, օրինակ, պետք է լինի այն, որ ԱԺ—ում ներկայացված կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մեկական աուդիտորի թեկնածություն, որը պետք է ընդգրկվի ԿԸՀ վերստուգիչ—վերահսկիչ հանձնաժողով՝ հասարակական հիմունքներով։ Այս քայլը խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունները պետք է կատարեն ընտրության օրվա նշանակումից հետո տասնօրյա ժամկետում։ Ըստ ժամանակացույցի, կուսակցությունների ու մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրումները պետք է կատարվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 55 օր առաջ եւ ոչ շուտ, քան 45 օր առաջ։
Ինչ վերաբերում է ընտրություններում դիտորդություն իրականացնող արտասահմանյան դիտորդներին, Մուկուչյանն ասաց, որ հրավեր կուղարկվի նրանց եւ կգան, կմասնակցեն։
ԿԸՀ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ ԿԸՀ հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն, որի հիմքում ընտրական օրենսգրքի 60—րդ հոդվածի պահանջներն են, Ազգային ժողովի ընտրություններում քվեարկության օրը Հայաստանի տարածքից դուրս գտնվելու դեպքում, Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձեւից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների՝ ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 6—ի համամասնական ընտրակարգով ընտրություններին՝ քվեարկելով էլեկտրոնային եղանակով։
Նշված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարները արտասահմանում տեղակայված իրենց ներկայացուցչությունների՝ ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացնում են Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն մինչեւ մարտի 17–ը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 568 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024