ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 7 » Կունենանք նոր ազատ տնտեսական գոտի /Հայաստանում կստեղծվի ոսկերչական գործարան/
11:52
Կունենանք նոր ազատ տնտեսական գոտի /Հայաստանում կստեղծվի ոսկերչական գործարան/

Գալիք տարվանից մեր երկրում իր լիարժեք գործունեությունը կծավալի «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտին», որն իր գույքային համալիր տարածքը կզբաղեցնի Կաշեգործների 7 հասցեում։ Այս մասին պայմանագիր է կնքվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ միջեւ։ Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը եւ ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը ստորագրեցին պայմանագիրը ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ։ Պայմանագրով նախատեսվում է, որ տվյալ տարածքում կազմակերպվելու է նոր ազատ տնտեսական գոտի, ստեղծվելու են համապատասխան ենթակառուցվածքներ, մատուցվելու են ծառայություններ, սահմանվելու են դրանց սակագները, իրականացվելու են ներդրումներ եւ այլն։ Պայմանագրի կնքումից հետո նախարարի պաշտոնակատարն ու ԱՏԳ–ի ներկայացուցիչը լրագրողներին հաղորդեցին մանրամասներ գործունեության կազմակերպման վերաբերյալ։ Նշենք, որ ԱՏԳ–ում գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում։ ԱՏԳ—ի գործունեության ժամկետը նախատեսված է 10 տարի։ Առաջիկա երկու տարիների ընթացքում կազմակերպիչներն ակնկալում են ԱՏԳ —ում ներգրավել 120 ընկերություն, որոնք, ըստ կանխատեսումների, կստեղծեն հավելյալ շուրջ 1500 նոր աշխատատեղեր։
Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում ներդրողները հնարավորություն են ունենալու շահավետ պայմաններով գործունեություն ծավալելու։ Նախարարի պաշտոնակատարի համոզմամբ, արդյունաբերության այս ճյուղն ունի էական նշանակություն եւ ԱՏԳ գործունեությունից ակնկալվում են գոհացնող ցուցանիշներ. «ՀՀ–ի արդյունաբերության ճյուղը վերջին տարիներին զարգանում է եւ ծավալներն աճում են, իսկ ԱՏԳ–ի գործունեության դեպքում ակնկալում ենք առավել բարձր ցուցանիշներ»։
Ընկերությունը նպատակադրված է ԱՏԳ —ի կազմակերպման համար մոտ 10 մլն դոլար հատկացնել։ Կապիտալ ներդրումներն ուղղվելու են տարածքների ամբողջական վերանորոգրման, գույքի ձեռքբերման, շինությունների հիմնանորոգման եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման համար։ Այս բոլոր գործընթացները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2015 թ.։
Վերջնական հիմնանորոգված տարածքը կլինի մոտ 32 400 քմ, որը կներառի առանձին տարածքներ արտադրության կազմակերպման, ծառայությունների եւ գրասենյակային աշխատանքների համար։ Նախատեսվում է առանձին վայր հատկացնել նաեւ ցուցահանդեսների կազմակերպմանը։ Օժանդակ տարածքներ կհատկացվեն նաեւ ավտոկայանատեղիների եւ պահեստների համար։
Խոսելով փոխարժեքի տատանման դեպքում ոսկերչության ճյուղին սպասվող ռիսկային խնդիրներից՝ Վահրամ Ավանեսյանը նշեց, որ փոխարժեքի նշանակությունը ոլորտում իսկապես կարեւոր է, ուստի ՀՀ դրամի ուժեղացումը ներդրողների շրջանում շատ ավելի կմեծացնի ճյուղի նկատմամբ գրավչությունը. «Այսօր տնտեսական քաղաքականության եւ ԿԲ—ի գործունեությունը մեզ թույլ չի տալիս ունենալ մտավախություն փոխարժեքի տատանման ուղղությամբ։ Ես լավատես եմ այս առումով»։
«Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը հարկ համարեց իր շնորհակալությունը հայտնել ՀՀ կառավարությանը ցուցաբերած ուշադրության եւ աջակցության համար. «Թեեւ արդեն ունենք մեկ ազատ տնտեսական գոտի, սակայն ոսկերչությունն ունի ճյուղային յուրահատկություն, եւ մենք ստեղծելով նման հզոր կառույց՝ հանդիպելու ենք լուծման ենթակա մի շարք խնդիրների։ Մենք տեսնում ենք պատրաստակամություն երկրի իշխանությունների կողմից եւ կարծում ենք, որ բոլոր դժվարությունները կլինեն հաղթահարելի։ Մեր հիմնական նպատակն է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան նոր հզոր ոսկերչական կենտրոնի ստեղծումը, որի նախադրյալներն այսօր ունենք։ Ունենք լավագույն սպասելիքներ եւ համագործակցում ենք աշխարհի տարբեր երկրների հետ»։ Նա հավելեց նաեւ, որ գործարանի ստեղծումը հնարավորություն կտա աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր լավագույն հայ ոսկերիչներին՝ ընդգրկվելու այս գործընթացներում։


Բարեփոխումների ընթացքը կշարունակվի
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ ի պատասխան լրագրողների կողմից հնչեցված հարցերին, նշեց, որ կառավարությունը նույն ջանքերով եւ նույն արագությամբ շարունակելու է իր բնականոն աշխատանքը։ Խոսքը վերաբերում է նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին։ Այս հարցում եւս Վահրամ Ավանեսյանը համոզմունք հայտնեց, որ անկախ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից, այդ գործընթացի իրականացումը եւս չի դանդաղի։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 588 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024