ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 29 » Մեծ ցավ եւ սարսափ /Վատիկանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին վկայող արխիվային փաստաթղթերը/
17:49
Մեծ ցավ եւ սարսափ /Վատիկանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին վկայող արխիվային փաստաթղթերը/

Վատիկանը սկսում է հրապարակել իր արխիվային գաղտնի փաստաթղթերը, որոնք ունեն 400 տարվա պատմություն՝ սկսած 1621 թվականից։ Ամենահին փաստաթուղթը 8—րդ դարի թվագրում ունի։ Ինչպես հաղորդում է «HaberTurk»—ը, Կապիտոլիումում բացված ցուցահանդեսում ներկայացվում են 100 գաղտնի փաստաթղթեր, որոնց թվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրողությունն ապացուցող փաստաթղթեր։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ այս տարվա սեպտեմբեր։
Ինչպես հայտարարել է Վատիկանի գաղտնի արխիվի պետ, եպիսկոպոս Սերջիո Պագանոն՝ փաստաթղթերում առկա են մեծածավալ տեղեկություններ հայերի մասին։ Պագանոն ընդգծել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրքական զորքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված դաժան խոշտանգումների մասին։
Դեռեւս 2011—ի ամռանը Պագանոն հայտնել էր, որ Հռոմում կբացվի Վատիկանի արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը։ Նա ընդգծել էր, որ ներկայացվող փաստաթղթերի թվում են 1896—ին թվագրված Հռոմի պապ Լեւոն 13—րդի նամակը ուղղված սուլթան Աբդուլ Համիդին, որով կոչ էր արվում դրսեւորել բարեսրտություն եւ դադարեցնել հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը։
Պագանոն ամռանը թուրքական «Vatan»—ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ շուրջ 100 փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ թուրք զինվորականների գործողությունների վերաբերյալ գրավոր ապացույցներ կհրապարկվեն առանձին գրքով։
Նա ներկայացրել էր նաեւ այդ փաստաթղթերից մի հատված՝ Մուստաֆա Սուլեյման անունով թուրք զինվորականի վկայությունը. «Մենք մուտք գործեցինք հայկական գյուղեր եւ քաղաքներ ու բոլորին սպանեցինք, առանց հաշվի առնելու նրանց սեռը եւ տարիքը։ Մեզ հետ գյուղեր եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց հայեր, այդ թվում՝ նաեւ հաշմանդամներ, թաքնվում էին դպրոցում, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, սակայն մենք ունեինք հրաման եւ սպանում էինք նրանց։ Գելիգուզան գյուղում սպանվել եւ այրվել են 800 հայեր։ Հայր Հովհաննեսի աչքերը հանեցինք, իսկ մորուքը, քիթը եւ ականջները կտրեցինք։ Ես չեմ սպանել ոչ մի երեխայի, անգամ երկու երեխայի փրկել եմ։ Անգամ երեք օր նրանց թաքցրել եմ իմ վրանում, սակայն մի օր մտա եւ տեսա նրանց թլպատված դիակները»։
Պագանոն նշել էր, որ Վատիկանը կհրապարակի նաեւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր։ «Այդ փաստաթղթերը առաջացնում են մեծ ցավ եւ սարսափ։  Թուրքերի՝ հայերի նկատմամբ կիրառած անմարդկային գործողությունների վերաբերյալ ապացույցներն ստիպեցին ինձ ամաչել, որ ես մարդ եմ»,–ասել էր եպիսկոպոսը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 644 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024