ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 22 » Մենք ուժեղ ենք միասին /Ավարտվել է հայրենիք—սփյուռք 5—րդ համահայկական համաժողովը/
16:46
Մենք ուժեղ ենք միասին /Ավարտվել է հայրենիք—սփյուռք 5—րդ համահայկական համաժողովը/


Հայաստան—Սփյուռք համահայկական 5—րդ համաժողովի վերջին լիագումար նիստում, որին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեցին նաեւ այլ ելույթներ ու զեկուցումներ, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության  մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, խոսելով Հայոց Ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին, արձանագրեց, որ ՀՀ նախագահի գլխավորած Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի պետական, համահայկական հանձնաժողովի եւ 50—ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում պետականորեն մշակված եւ իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացմանն ուղղված գործընթացներին։
Վ. Սարգսյանը շեշտեց, որ 2015թ. չպետք է լինի սուգ ու վիշտ։ «Երբ մեր թշնամին սպանում եւ 20—րդ դարասկզբին կոտորում էր մեզ, նրա մեծագույն ցանկությունն էր տեսնել հայերին հուսալքված եւ բաժան—բաժան»,–նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ ի հեճուկս այդ ցանկության այսօր առկա է Հայաստան—Արցախ—Սփյուռք հզոր եռամիասնությունը։
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործընթացը» թեմատիկ նիստի արդյունքները՝ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը եւ հետեւանքների վերացումը այսուհետ եւս մնալու է մեր քաղաքական պայքարի օրակարգում, եւ համազգային դատի վերջնական լուծմանը հասնելու ենք հայության բոլոր հատվածների միասնական ջանքերով։
Բերիո թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ առաքելական, Հայ կաթողիկե եւ Հայ ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ (Սիրիա) Ժիրայր Րեիսյանը ներկայացրեց «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» թեմատիկ նիստի արդյունքները՝ արձանագրելով, որ աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները վտանգում են նաեւ հայ ժողովրդի զավակներին եւ լուրջ մարտահրավեր են Հայաստանի Հանրապետության համար։
Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր (Լիբանան) Շահան Գանտահարյանը ներկայացրեց Լրագրողների համահայկական 7—րդ համաժողովի արդյունքները՝ արձանագրելով, որ, ելնելով համազգային առաջնահերթություններից եւ ներկա մարտահրավերներից, այսուհետ առավել հետեւողական եւ ծրագրավորված աշխատանքներ պետք է իրականացնեն Հայաստանի, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ, հստակ քայլեր ձեռնարկեն թուրք—ադրբեջանական կեղծարար, ապատեղեկատվական քարոզչամեքենայի դեմ եւ իրենց ուժերը համախմբեն նաեւ օտարալեզու զանգվածային լրատվամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, Հայ դատի լուծմանը նպաստելու համար։
Հայրենիք—սփյուռք 5—րդ համահայկական համաժողովի մասին ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նա շեշտեց, որ կատարվել են նաեւ նախարարության 5—ամյակին հանրապետության նախագահի կողմից տրված բոլոր հանձնարարությունները։ Մասնավորապես հաջողվել է կապ հաստատել սփյուռքի բոլոր համահայկական եւ հոգեւոր կառույցների հետ։
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին համահայկական կառույց ստեղծելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար եւ ընդգծեց, որ այն անպայման իրականություն կդառնա։
Նախարար Հ. Հակոբյանը նշեց. «Մեծարգո պարո՛ն նախագահ, Ձեր հանձնարարությամբ ձեռնամուխ ենք նաեւ համահայկական հեռուստաընկերության ստեղծման աշխատանքներին»։
Նա ներկայացրեց համաժողովի ընթացքում բազմիցս հնչած՝ ՀՀ ԱԺ—ում սփյուռքի ներկայացուցիչների խումբ ստեղծելու առաջարկությունը։
Խոսքի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց. «Մենք ուժեղ ենք միասին եւ միասնաբար ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան՝ հանուն անկախ ու հաղթանակած Արցախի եւ կազմակերպված սփյուռքի»։
Համաժողովի ավարտին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանն ընթերցեց Հայաստան—Սփյուռք 5—րդ համաժողովի կողմից ընդունած հայտարարությունը։
Դրանում մասնավորապես ասված է, որ «Ողջ հայությունն իր միասնական ջանքերը պետք է նպատակաուղղի.
— Հայաստանի Հանրապետության առավել զորացմանը, հետագա առաջընթացին եւ ապահովությանը,
— Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը,
— Սփյուռքի առավել կազմակերպմանը,
— ազգային ինքնության պահպանմանը եւ աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբմանը,
— Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը եւ հետեւանքների վերացմանը,
— հայ եկեղեցու շուրջ հայության համախմբմանը,
— արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնությանն ու աջակցությանը»։
Նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանի մարտահրավերները՝ հռչակվել են հետեւյալ համազգային առաջնահերթությունները՝ որպես Հայաստան—Սփյուռք գործակցության գաղափարական հենք.
1. Հզոր եւ ապահով Հայաստանի կառուցում,
2. Անկախ եւ անվտանգ Արցախ,
3. Կազմակերպված սփյուռք,
4. Հայոց լեզուն՝ որպես հայապահպանության կռվան,
5. Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը,
6. Համախմբում Հայ եկեղեցու շուրջ,
7. Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգությունը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 439 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024