ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 17 » Միասին բազմաթիվ հարցեր ենք լուծելու /Հովիկ Աբրահամյանն արձագանքել է ՀԱԿ—ի հայտարարությանը/
10:11
Միասին բազմաթիվ հարցեր ենք լուծելու /Հովիկ Աբրահամյանն արձագանքել է ՀԱԿ—ի հայտարարությանը/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Հայ ազգային կոնգրես կուսակցության տարածած հայտարարության վերաբերյալ «tert.am»—ի հարցին։
–Պարո՛ն վարչապետ, ՀԱԿ—ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, ձեր արձագանքն ենք խնդրում այդ հայտարարությանը։
–Գիտե՞ք, Ազգային ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ—ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել։ Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի եւ մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային ժողովում։ Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավելին համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ։
Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը։ Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը։ Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, եւ որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են։ Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ուժերի միավորումը սոցիալ–տնտեսական վերելքի համար, ոչ թե տարբեր ժամկետանց խարդավանքներին հետեւելը։ Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի։
Ես իսկապես լավատես եմ։ Միասին մենք բազմաթիվ հարցեր ենք լուծելու։ Մեր ժողովրդի համար լավատեսության մեծ հիմքեր ենք տալու։
Սա է իմ արձագանքը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 381 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024