ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 15.11.2019, 01:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 21 » Միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը /Սա էր գիտաժողովի գրեթե բոլոր ելույթների եզրակացությունը/
18:26
Միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը /Սա էր գիտաժողովի գրեթե բոլոր ելույթների եզրակացությունը/

ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված միջազգային ժողովը, որ անցկացվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, փետրվարի 18_ին ավարտվեց իր աշխատանքը:
Երկու օր տեւած միջոցառմանը, որ լիագումար նիստից հետո շարունակվում էր առանձին բաժանմունքներում, աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած քաղաքագետներին, փորձագետներին եւ վերլուծաբաններին, ովքեր զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, հնարավորություն ընձեռվեց ակտիվ քննարկումներ ծավալել արցախյան գոյապայքարի դրդապատճառների, ԼՂՀ անկախության հռչակման իրավաքաղաքական նշանակության եւ միջազգային ճանաչմանը միտված գործընթացների, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցություններին՝ ղարաբաղյան կողմի ներգրավման անհրաժեշտության, անկախության կայացման ճանապարհին ակնկալվող նոր մարտահրավերների եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների, հրատապ այլ հարցերի շուրջ անհրաժեշտ եզրահանգումներ անել, հնչեցնել ամենատարբեր տեսակետներ ու կարծիքներ, անկաշկանդ շարադրել սեփական նկատառումները: Կարեւորն այն է, որ բոլոր զեկուցումներում ու ելույթներում գրեթե նույն շեշտադրումներն արվեցին. «ԼՂՀ հռչակումն անխուսափելի էր, եւ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավական բոլոր հիմքերը», «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն այլընտրանք չունի, եւ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», «Միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել ԼՂՀ անկախությունը»:
Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն իր գոհունակությունը հայտնելով ակտիվ քննարկումների, մասնակիցների կողմից արված առաջարկությունների համար, նշեց, որ հանդիպումն անչափ օգտակար էր, ու հիմնախնդրի կարգավորման համատեքստում ելակետային շեշտադրումներն, անկասկած, «իրենց ուրույն տեղը կունենան»: Նրա համոզմամբ, կազմակերպիչների ակնկալիքներն արդարացված են եւ «առանց վերապահման՝ գիտաժողովը հասել է իր նպատակին», ինչի համար ԱԺ ղեկավարը համանախագահների անունից շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին, բոլոր այն կառույցների պատասխանատուներին, ովքեր աջակցել են գիտաժողովի անցկացմանը:
«Այս օրերին բավականաչափ հարուստ նյութ է ժողովվել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, եւ կարծում եմ, որ մեր դիվանագետների եւ վերլուծաբանների համար այն «կողմնորոշիչ սննունդ» կհանդիսանա՝ իրենց հետագա ձեռնարկումներում,_ասաց խորհրդարանի նախագահը:_ Ու եթե երբեմն որոշ ելույթներում իրարամերժ կարծիքներ են արտահայտվել, ընդհանրության մեջ դրանք առողջ դատողությունների արդյունքում են ի հայտ եկել, եւ անկեղծ ու անկաշկանդ երկխոսությունը հենց դրանով էր շահեկան: Ամենագլխավորն այն է, որ զեկուցողների եւ ելույթ ունեցողների կողմից պատշաճ եւ անաչառ գնահատական տրվեց անկախության անցած ճանապարհին՝ «բարձր նշաձող դնելով» եւ լավատեսությամբ սպասելով ԼՂՀ հռչակման հերթական հոբելյաններին»:
Առիթից օգտվելով՝ Ա. Ղուլյանը երկրի իշխանությունների անունից շնորհավորեց գիտաժողովի մասնակիցներին արցախյան շարժման 24-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նորանոր հաջողություններ մաղթեց նրանց՝ իրենց պատվաբեր առաքելության իրականացման խնդրում:
Միջոցառման ավարտին արտերկրից Արցախ ժամանած հյուրերն ուղեւորվեցին Տիգրանակերտ եւ Գանձասար, ծանոթացան պատմական, հոգեւոր_ մշակութային արժեք ներկայացնող այդ բացառիկ հուշարձաններին, իսկ երեկոյան ներկա գտնվեցին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում՝ Վերածննդի օրվա առիթով կազմակերպված տոնական համերգին:
Հաջորդ օրը կայացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը՝ գիտաժողովի մասնակիցների հետ:
Գիտաժողովի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի ճեմասրահում բացվել էր Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը ու կազմակերպվել այդ գործերի հիման վրա հրատարակված «Արցախ. Ղարաբաղի ժողովուրդն ու երկիրը» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որը հրատարակվել է անգլերեն եւ, հեղինակի խոսքով, այն գլխավորապես նախատեսված է օտարալեզու ընթերցողների համար»:

***
Փետրվարի 16-18-ը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «ԼՂ անկախության 20 ամյակ» խորագիրը կրող գիտաժողով, որին մասնակցում էին պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Լեհաստանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից եւ մի շարք այլ երկրներից: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Ըստ պատգամավորի՝ բավականին ներկայացուցչական պատվիրակություն էր ժամանել Հայաստանի Հանրապետությունից. ներկա էր Սահմանադրական դատարանի նախագահը:
Գագիկ Մելիքյանը հատուկ նշեց, որ գիտաժողովի մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ ԼՂ անկախությունը անշրջելի է: «Գիտաժողովի մասնակիցներից ոչ ոք չնշեց միջազգային իրավունքի որեւէ կետ, որը կխոչընդոտեր կամ կբացառեր ԼՂ միջազգային ճանաչումը»,-նշեց Մելիքյանը: hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 220 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019